ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խմբի հերթական նիստը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի ղեկավարությամբ կայացել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ նախատեսված փոփոխությունների իրականացման ժամանակացույցի և չափորոշիչների սահմանման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը։
Նիստի ընթացքում քննարկվել են հանքարդյունաբերության ռազմավարությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր, որոշումներ են կայացվել աշխատանքային խմբի հետագա անելիքների վերաբերյալ։
Բոլոր նորություններըԿիսվել