ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վեդի և Գառնի
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վեդի համայնք՝ ծանոթանալու համայնքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին։
Նախարարը մարզպետ Սեդրակ Թևոնյանի, համայնքապետ Գարիկ Սարգսյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների հետ շրջել է շինարարական օբյեկտներում, դիտարկել աշխատանքները, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։
Այնուհետև նախարարն այցելել է Գառնի։ Խուդաթյանը Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ հետևել է Երևան-Գառնի-Գեղարդի վանք տանող ճանապարհի հիմնանորագման աշխատանքներին։
Բոլոր նորություններըԿիսվել





