Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ երկարությամբ նոր կառուցված ճանապարհահատվածը հանձնվել է շահագործման
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ երկարությամբ նոր կառուցված ճանապարհահատվածն այսօր հանձնվեց շահագործման։
8 կմ ճանապարհահատվածը ասֆալտապատված է 3 շերտով։
Արգելափակոցները և ճանապարհային նշանները տեղադրված են։ Ճանապարհը գծանշված է, անվտանգային էլեմենտներով կահավորված։ Առաջիկայում պատրաստ կլինի նաև լուսավորության համակարգը։
Ճանապարհը կառուցվել է ՀՀ պետական բյուջեի և Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով։ Շինարարությունն արժեցել է շուրջ 22 մլն ԱՄՆ դոլար։
Աշխատանքները մեկնարկել էին 2023 թվականի հունվարից։
Բոլոր նորություններըԿիսվել










