ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը Արմավիր քաղաքում անցկացրել է քննարկում սուբվենցիոն կարգում կատարված փոփոխությունների վերաբերյալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը Արմավիր քաղաքում անցկացրել է քննարկում ՀՀ կառավարության կողմից սեպտեմբերի 11-ին հաստատված սուբվենցիոն կարգում կատարված փոփոխությունների վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵՆ, Քաղաքաշինության կոմիտեի, Արմավիրի մարզպետի աշխատակազմի, համայնքների, ինչպես նաև շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում ՀՀ ՏԿԵՆ տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը ներկայացրել է կատարված փոփոխությունների մանրամասները՝ հստակեցված առաջնահերթությունները և սուբվենցիոն փաթեթեների ներկայացման ժամկետները։
Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները և vxsoft.com համակարգի ներկայացուցիչները պատասխանել են համակարգի գործարկման վերաբերյալ մասնակիցների հարցերին։
Վերջիններս ներկայացրել են առաջացած խնդիրները, որոնց մի մասին տեղում պարզաբանումներ են տրվել, իսկ մյուս մասին լուծում կտրվի ընթացիկ աշխատանքների արդյունքում։
Համայնքների և շինարարական ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են շինաշխատանքների ընթացքում առաջացած խնդիրները և առաջարկել հնարավոր լուծման տարբերակներ։
Քննարկումից հետո նախարարի տեղակալը շրջայց է կատարել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական հրապարակներում՝ տեղում ծանոթանալով աշխատանքների ընթացքին։