ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության տոնի առիթով
Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով։ Ծանր փորձությունների միջով անցավ մեր պետությունը վերջին 30 և ավելի տարիների ընթացքում՝ պատերազմներ, քաղաքական և տնտեսական ճգնաժամեր։
Եվ հիմա Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն։ Հայաստանի Հանրապետության անկախությունն ու խաղաղությունը կարիք ունեն մեր բոլորի ամենօրյա հոգատարության, անհոգնել աշխատանքի, նվիրվածության. և դա վստահաբար լինելու է։
Շնորհավոր Հայաստանի Հանրապետության անկախության տոնը։ Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
Բոլոր նորություններըԿիսվել