Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել ՃՇՀԱՀ շրջանավարտների ավարտական փաստաթղթերի հանձնման արարողությանը
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների ավարտական փաստաթղթերի հանձնման հանդիսավոր արարողությանը:
Այս տարի համալսարանն ավարտեց շուրջ 760 ուսանող: Իի ելույթում նախարարը շնորհավորել է շրջանավարտներին և մաղթել մասնագիտական ու անձնական վերելքներ՝ խաղաղ ու ստեղծագործ միջավայրում: Որպես նաև շինարարական ոլորտն ընդգրկող նախարարության ղեկավար՝ Խուդաթյանը ցանկություն է հայտնել այսօրվա շրջանավարտների հետ հնարավորինս արագ դառնալ գործընկերներ՝ միասին նախագծել ու կառուցել ճանապարհներ, ջրամբարներ, էներգետիկ և հանրային այլ նշանակության ենթակառուցվածքներ։
Միջոցառմանը մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, ռեկտոր Մանուկ Բարսեղյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը։










