ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր։
ՏԿԵ փոխնախարար Ավետիք Դարբինյանի, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի, Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի հետ նախարարն այցելել է սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող Էջմիածին քաղաքի թիվ 6 մանկապարտեզ։
Ապա Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի պատասխանատուների հետ դիտարկել են Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասից Արարատի մարզի Հայանիստ գյուղ տանող 4.4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Տեղում արդեն իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի հետ այցելել են նաև Խոյ համայնքի Հայթաղ բնակավայր, որտեղ սուբվենցիոն ծրագրով կառուցվել է 100 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ։
Մանկապարտեզը շահագործման է հանձնվել 2025 թվականի սեպտեմբերին, ամբողջովին կահավորված է նոր գույքով, տեխնիկայով։







