ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Չեխիայի Տարածքային զարգացման փոխնախարար Ռադիմի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Չեխիայի Տարածքային զարգացման փոխնախարար Ռադիմ Սրչենի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում LEADER մեթոդաբանության պիլոտային ծրագրերի արդյունքներն ու ծրագրի ընդլայնման հեռանկարները։
Ծրագրի շրջանակներում Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում ստեղծվել են 8 Տեղական ակտիվ խմբեր՝ ՏԱԽ-եր (LAGs), որոնք էապես բարձրացրել են տեղական տնտեսական զարգացման արդյունավետությունը։
Հաշվի առնելով ծրագրի լուրջ ներդրումը ՀՀ տարածքային զարգացման ոլորտում՝ առաջարկվել է 3 մարզերի օրինակը կիրառել նաև Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում։
Բոլոր նորություններըԿիսվել