ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԱՄԷ Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարի հետ
Աբու Դաբիում անցկացվող Համաշխարհային երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների ցուցահանդեսի և համաժողովի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ Ալ Մազրուեյի հետ։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարել էներգետիկ ոլորտին վերաբերող մի շարք հարցերի։ Մասնավորապես՝ ԱՄԷ նախարարին է ներկայացվել Հայաստանում արևային էներգիայի զարգացման միտումները, քննարկվել է արևային էներգիան կուտակելու ԱՄԷ առաջատար փորձը։ Անդրադարձ է կատարվել նաև ջրային ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցերին։
Բոլոր նորություններըԿիսվել

