Մեկնարկել են Այրում կայարանի հետիոտնային կամրջի տեղադրման աշխատանքները
Մեկնարկել են Այրում կայարանի հետիոտնային կամրջի տեղադրման աշխատանքները: Այրում կայարանի հետիոտնային կամուրջը փլուզվել էր անցած տարի մայիսին Դեբեդ գետի վարարման հետևանքով: Այս մետաղական կամուրջը ևս Հայաստանին է նվիրաբերել Իրանի Իսլամական Հանրապետությունը: Այս պահին մետաղական կամրջի տեղադրման աշխատանքները մեծ թափով առաջ են գնում:
Շինարարները հավաստիացնում եմ, որ շատ շուտով կամուրջը պատրաստ կլինի: Սա արդեն երկրորդ մետաղական կամուրջն է, որը իրանական կողմը նվիրում է Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները վերացնելու նպատակով: Առաջին կամուրջը տեղադրված է Ալավերդու «Սանահին կայարան» թաղամասում:
Բոլոր նորություններըԿիսվել




