ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն այցելել է Արագածոտնի մարզ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը, նախարարի խորհրդական Սերյոժա Գրիգորյանի և վարչական վերահսկողության վարչության պետ Զավեն Մկրտչյանի հետ այցելել են Արագածոտնի մարզ` ծանոթանալու սուբվենցիոն և մարզպետների աշխատակազմերի պատվիրատվությամբ իրականացվող մանկապարտեզների շինարարական ծրագրերին:
Նախարարի տեղակալն Արագածոտնի մարզպետի տեղակալներ Արմեն Գրիգորյանի, Միլադա Հովհաննիսյանի և այլ պաշտոնատար անձանց հետ նախ ծանոթացել է Ապարանի թիվ 1, Քուչակի և Հարթավանի մանկապարտեզներում ամբողջությամբ ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող վերանորոգման աշխատանքներին, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Կառավարություն- համայնք գործընկերությամբ իրականացվող Շենավանի մանկապարտեզի կառուցման աշխատանքներին։
Այնուհետև Դարբինյանը Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի և Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի հետ ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով Աշտարակի թիվ 4 «Հասմիկ մանակապարտեզ» ՀՈԱԿ-ում, Ոսկեհատի մանկապարտեզում և Թալինի թիվ 2 մանկապարտեզում իրականացվող աշխատանքներին։
Կարևորվել է աշխատանքերի որակի ապահովումը և մանկապարտեզները սեղմ ժամկետներում շահագործման հանձնելու հանգամանքը: Պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակել մշտական հսկողության ներքո պահել իրականացվող ծրագրերը:



