ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն այցելել է Տավուշի և Լոռու մարզեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը, նախարարի խորհրդական Սերյոժա Գրիգորյանի հետ այցելել են Տավուշի և Լոռու մարզեր՝ ծանոթանալու սուբվենցիոն և մարզպետների աշխատակազմերի պատվիրատվությամբ իրականացվող մանկապարտեզների շինարարական աշխատանքներին։
Նախարարի տեղակալը Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի, Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի և այլ պաշտոնատար անձանց հետ նախ ծանոթացել է Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզում և Հաղարծինի մանկապարտեզում իրականացվող վերանորոգման աշխատանքներին: Նշված աշխատանքներն իրականացվում են ամբողջությամբ ՀՀ պետական բյուջեի միջոցներով:
Դարբինյանը կարևորվել է աշխատանքերը բարձր որակով և սահմանված գրաֆիկում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։ Այնուհետև նախարարի տեղակալը Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանի հետ ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Կառավարություն-համայնք գործընկերությամբ իրականացված Կուրթանի մանկապարտեզի հիմնանորոգման, Վարդաբյուրի և Գուգարքի մանկապարտեզների կառուցման աշխատանքներին:
Շրջայց է կատարվել նաև Օձունի և Վանաձորի թիվ 32 մանկապարտեզներում, որոնց ֆինանսավորումը ևս ամբողջությամբ իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով:
Պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակել մշտական հսկողության ներքո պահել իրականացվող ծրագրերը՝ օր առաջ նախադպրոցական տարիքի երեխաների համար նախադպրոցական կրթության հասանելիությունն ապահովելու նպատակով:







