ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչին
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիին։
Նախարարը ողջունել և բարձր է գնահատել ՄԱԿ ՓՀԳ-ի առաքելությունը և իրականացրած աշխատանքը Հայաստանում՝ հատկապես ԼՂ-ից բռնի տեղահանության օրերին։
Նախարար Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել ինչպես այդ օրերին, այնպես էլ հիմա տեղահանվածների հարցում ցուցաբերվող լայն աջակցության համար։ Հանդիպման ժամանակ քննարկվել են փախստականներին վերաբերող երկարաժամկետ ծրագրերի ընթացքը։
Մոնիկա Սանդրին ընդգծել է, որ Հայաստանը բարձր մակարդակով է իրականացրել տեղահանվածների ընդունման և ինտեգրման գործընթացը և հավաստիացրեց, որ իրենց ուշադրության կենտրոնում է լինելու նրանց ինտեգրման և զբաղվածության ապահովման հարցերը։



