ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է «Խորհուրդ X» երիտասարդական ուսանողական կազմակերպության անդամներին
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է «Խորհուրդ X» երիտասարդական ուսանողական կազմակերպության անդամներին, որոնք ներկայացնում էին ՀՀ բուհերի տարբեր ֆակուլտետներ։ Նախարարը ողջունել է ուսանողներին և կարևորել, որ ուսանողները հետաքրրքված են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ոլորտներով։
Հանդիպման սկզբում նախարարը կարճ ներկայացրել է նախարարության համակարգման ոլորտները, խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը։ «Խորհուրդ X» երիտասարդական ուսանողական կազմակերպության նախագահ Սամվել Համեյանն իր հերթին նշել է, որ իրենց նպատակն է կառուցողական երկխոսության միջոցով ավելի լավ հասկանալ ոլորտի զարգացման հեռանկարները և ներկայացնել ուսանողական համայնքի առաջարկներն ու դիտարկումները, ինչպես նաև կամավոր ներգրավվածություն ունենալ նախարարության ծրագրերում։
Ուսանողները նախարարին են ուղղել ամենատարբեր հարցեր՝ կապված տարածքային համաչափ զարգացման, մարզային ենթակառուցվածքների, մարզային տրանսպորտի, խմելու ջրի, բնակավայրերում գազամատակարաման ցանցի, էլեկտրամատակարարաման ցանցի արդիականացման, ինչպես նաև մարզերում նոր աշխատատեղերի վերաբերյալ հարցեր։
Նախարարը բոլոր հարցերին սպառիչ պատասխաներ է տվել և պայմանավորվել նման ձևաչափով հանդիպումները դարձնել պարբերական։








