ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին
Այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նախարար Դավիթ Խուդաթյանը ՏԿԵ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալ Առնակ Ավետիսյանին։
Նախարարը շնորհավորել է պարոն Ավետիսյանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։
Խուդաթյանն ընդգծել է, որ Ավետիսյանը ոլորտին լավ ծանոթ է, աշխատանքային գործունեությունը սկսել է հենց տարածքային կառավարման ոլորտից և միանշանակ հաջողելու է։
Առնակ Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ մեծ պատասխանատվությամբ առաջ կտանի ոլորտային խնդիրները։
Գործակարգավարական խորհրդակցության երկրորդ հատվածում քննարկվել են 2026 թվականի առաջին կիսամյակի առաջնահերթությունները, կատարված և պլանավորված աշխատանքների ընթացքը։





