ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ԱՄՆ Սենատի՝ Հատկացումների հանձնաժողովի աշխատակազմի մասնագիտացված անդամ Էնդրյու Փլաթին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ԱՄՆ Սենատի՝ Հատկացումների հանձնաժողովի աշխատակազմի մասնագիտացված անդամ Էնդրյու Փլաթին։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները։
Քննարկվել են էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության ընթացքը և դրանց հեռանկարները։
Նախարարի տեղակալն անդրադարձել է ԱՄՆ ՄԶԳ՝ էներգետիկայի բնագավառի ծրագրերի կասեցումից հետո նոր աջակցության ծրագրեր նախաձեռնելու կարևորությանը՝ հաշվի առնելով 2025 թվականին ԱՄՆ և ՀՀ Կառավարությունների միջև էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին Փոխըմբռնման հուշագրի ընձեռած հնարավորությունները։
Բոլոր նորություններըԿիսվել




