logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    Կայացել է ԱլԳ Ճանապարհային անվտանգության դիտակետի երկրորդ տարեկան համաժողովը

    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը 2026 թվականի հունվարի 29-ին մասնակցել է Արևելյան գործընկերության (ԱլԳ) Ճանապարհային անվտանգության դիտակետի (EaP RSO-Eastern Partnership Road Safety Observatory) երկրորդ տարեկան համաժողովին։ ԱլԳ ճանապարհային անվտանգության դիտակետի երկրորդ տարեկան համաժողովի հիմնական նպատակը դիտակետի և մասնակից երկրների առաջընթացը գործունեության 2-րդ տարում (2025 թվականի փետրվարից մինչև 2026 թվականի հունվար ժամանակահատվածի համար) վերանայումը և դիտակետի ռազմավարական ուղղությունը և գործունեության 3-րդ տարվա (2026թ․ փետրվարից մինչև 2027թ․ հունվար ժամանակահատվածի համար) աշխատանքային պլանի քննարկումն ու հաստատումն էր: 

    Համաժողովին մասնակցել են Հայաստանում ԵՄ դեսպանը, FIA Foundation-ի ներկայացուցիչները, դիտակետի քարտուղարության, ԱլԳ անդամ երկրների ազգային ներկայացուցիչներ և համակարգողներ Հայաստանի Հանրապետությունից, Մոլդովայի Հանրապետությունից, Ուկրաինայից (online), դիտակետի քարտուղարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ ՏԿԵ և ՆԳՆ նախարարությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

    Բացման խոսքում ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն նշել է, որ տրանսպորտային համակարգի կարևորագույն խնդիրներից է երկրի ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների գործունեության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև տնտեսության և ազգաբնակչության պահանջների բավարարման որակի բարձրացման միջոցով անվտանգ և արդյունավետ տրանսպորտային ծառայությունների ապահովումը։ Նախարարի տեղակալը, անդրադառնալով ՄԱԿ-ի կայուն զարգացման կարևոր նպատակներին, առանձնացրել է ճանապարհային անվտանգությունը, այն է՝ բոլորի համար հասանելի դարձնել ապահով, մատչելի, հասանելի և կայուն տրանսպորտային համակարգերը՝ բարելավելով ճանապարհների անվտանգությունը, հատկապես ընդլայնելով հասարակական տրանսպորտը՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերում գտնվող անձանց` կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների կարիքներին։ Եզրափակիչ խոսքում ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը շեշտել է, որ Արևելյան գործընկերության երկրները, այդ թվում՝ Հայաստանը կարևորում է ճանապարհային անվտանգության բարելավման գործում միջազգային գործընկերների և կազմակերպությունների աջակցությունը: «Մեր հաջողությունը կախված է ամուր գործընկերություններից, և մենք խորապես շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին նրանց շարունակական աջակցության համար։ 

    Դեսպան Վասիլիս Մարագոսն իր հերթին ընդգծել է ԵՄ աջակցությունը Հայաստանում ճանապարհային անվտանգության ուղղությամբ իրականացվող ծրագրերի և նախաձեռնությունների հարցում։ 

    Միջոցառման 2-րդ մասում ներկայացվել է դիտակետի կողմից Հայաստանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։

    Լրահոս

    img
    2026-03-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն այցելել է Արագածոտնի մարզ
    img
    2026-03-12
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարին
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը մասնակցել է PDAC 2026 միջազգային համաժողովին
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն այցելել է Տավուշի և Լոռու մարզեր
    img
    2026-03-10
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Համայնքային ֆորումին
    img
    2026-03-09
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Արմավիրում ներկա է գտնվել դպրոցի բացման արարողությանը
    img
    2026-03-06
    Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
    img
    2026-03-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է «Խորհուրդ X» երիտասարդական ուսանողական կազմակերպության անդամներին
    img
    2026-03-06
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին
    img
    2026-03-05
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
    img
    2026-03-05
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը խորհրդակցություն է անցկացրել
    img
    2026-03-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին
    img
    2026-02-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր
    img
    2026-02-27
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» միջազգային կազմակերպության պատվիրակությանը
    img
    2026-02-27
    ՀՀ ՏԿԵՆ-ում կազմակերպվել է ուսումնական սեմինար-խորհրդակցություն
    img
    2026-02-26
    Տեղի է ունեցել Վանաձորի Բաց կառավարման գործընկերության նոր գործողությունների ծրագրի առաջարկների համաստեղծումը
    img
    2026-02-25
    ՀՀ ՏԿԵ նախարարության ոլորտային մասնագետներն ընդունել են ՀՀ տարբեր բուհերում սովորող ակտիվ երիտասարդների
    img
    2026-02-24
    Կայացել է ՏԿԵ նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը
    img
    2026-02-23
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ԱՄՆ Սենատի՝ Հատկացումների հանձնաժողովի աշխատակազմի մասնագիտացված անդամ Էնդրյու Փլաթին
    img
    2026-02-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիին
    img
    2026-02-18
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Լոռու մարզում սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքները
    img
    2026-02-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԵՄ ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոպմանի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-02-13
    Կայացել է «Մասնակցային բյուջետավորման ձայները» խորագրով TEDx կոնֆերանսը
    img
    2026-02-13
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-02-12
    GIZ-ի կողմից ՀՀ 16 համայնքի տրամադրվել են աստիճանամագլցիչներ
    img
    2026-02-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին
    img
    2026-02-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է գերմանական KFW բանկի տարածաշրջանի տնօրեն Յենս Հագենին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին

    Տեսնել բոլորը