logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

coatOfArms
    • Հայ
    • Eng
    • Рус

    Խոյ համայնքում առաջին անգամ անցկացվեց ֆորում՝ «Հնարավորություններ և մարտահրավերներ կանանց համար» խորագրի ներքո

    Նոյեմբերի 15-ին Խոյ համայնքում առաջին անգամ անցկացվեց ֆորում՝ նվիրված գյուղական բնակավայերում ապրող կանանց հնարավորություններին և մարտահրավերներին։ 

    Բացելով ֆորումը, որը կազմակերպել էր Խոյի ավագանու անդամ, «Կանայք կանանց համար» մենթորության նախագծի մասնակից մենթի, ՄԱԶԾ սոցիալական նորարարության ծրագրի դրամաշնորհառու Լուսինե Գրիգորյանը՝ իր խոսքում նշել է, որ ֆորումի նպատակը բաց միջավայր ստեղծելն է, որտեղ կանայք կկարողանան կիսվել իրենց գաղափարներով, առաջադրանքներով, խնդիրներով և լուծումներով, որպեսզի միասին գտնեն նոր հնարավորություններ՝ բարձրացնելու կանանց մասնակցությունը համայնքային կառավարման մեջ։ 

    Սա անհրաժեշտ քայլ է համայնքի համար՝ ստեղծելու մի մշակույթ, որտեղ յուրաքանչյուր կին, անկախ իր տարիքից, սոցիալական դիրքից կամ կրթությունից, ունենում է հավասար հնարավորություններ՝ գործելու և որոշումներ կայացնելու։ 

    Լուսինե Գրիգորյանը շուրջ մեկ տարի մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)՝ «Կանայք կանանց համար» մենթորության ձևաչափով նախագծին և վերջում հնարավորություն ստացել իր գաղափարն իրականացնել՝ ստանալով դրամաշնորհ։ «Այսօր այստեղ կանգնած եմ այն համոզմամբ, որ կանանց դերը մեր համայնքում, ինչպես նաև Հայաստանում, առհասարակ, ունի առանցքային նշանակություն, և այսօր, ավելի քան երբևէ, պետք է բարձրաձայնել ու ցուցադրել մեր աջակցությունը կանանց ակտիվ մասնակցությանը հասարակական կյանքում և այսօրվա ֆորումը դրա վառ ապացույցն է և հուսամ՝ լավագույն մեկնարկը», - բացման խոսքում նշել է Լուսինե Գրիգորյանը։ 

    Ֆորումի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է նաև Խոյի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Աննա Առաքելյանը, նշելով, որ ուրախ է համայնքում նման հարթակ ստեղծելու համար, որը լրացուցիչ խթան կդառնա կանանց ակտիվացման համար։ ՄԱԶԾ Գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյան իր խոսքում ևս ընդգծել է գյուղական բնակավայրերում կանանց հիմնախնդիրները համայնքային օրակարգ բերելու կարևորությունը։ Ողջույնի խոսքին հաջորդել է պանելային քննարկում, որը վարել է ՀՀ ՏԿԵ նախարարի օգնական, «Կանայք կանանց համար» մենթորության նախագծի մասնակից մենթոր Լիանա Հովհաննիսյանը։ Քննարկման ընթացքում կանանց քաղաքական, սոցիալական քաղաքացիական ակտիվության խնդիրների և դրանց լուծումների մասին խոսել են ՀՀ ՏԿԵ նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության աշխատակից Անժելա Փիլոյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանը, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Նաիրա Առաքելյանը, ինչպես նաև Բաղրամյան համայնքի ավագանու անդամ, Լեռնագոգի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Մկրտչյանը։ «Հասարակական կյանքում և որոշումների կայացմանը կանանց ակտիվ մասնակցության ապահովումը շարունակում է մնալ մեծ մարտահրավեր, հատկապես գյուղական բնակավայրերում: Կանայք հաճախ են բախվում խոչընդոտների, որոնք սահմանափակում են համայնքներում ղեկավար դերեր ստանձնելու, կամ պարզապես ակտիվ մասնակցություն դրսևորելու իրենց հնարավորությունները»,- քննարկման ժամանակ իր խոսքում նշել է Նաիրա Առաքելյանը: 

    Ասթինե Ապիտոնյանը նկատել է, որ կանայք գյուղական բնակավայրերում հաճախ ավելի շատ պարտականություններ ունեն ընտանիքի և աշխատանքի նկատմամբ, որպեսզի նրանց համար ավելի դյուրին դառնա բիզնես կամ աշխատանքային գործունեություն ծավալելն անհրաժեշտ է խթանել փոքր բիզնեսով զբաղվելու ծրագրերը։ 

    ՏԿԵ նախարարության ներկայացուցիչը իր խոսքում ասել է, որ Հայաստանում վերջին տարիներին քաղաքական համակարգում կանանց թիվն աճում է, բայց դեռևս համեմատաբար ցածր մակարդակում է։ Այս ամենի վրա ազդել են տարբեր բարեփոխումներ, այդ թվում՝ ընտրական համակարգի փոփոխությունները, որոնք հնարավորություն են տալիս ավելացնել կանանց ներկայացուցիչների թիվը տեղական ինքնակառավարման մարմիններում։ Օրինակ, ավագանու ընտրություններում որոշակի չափով պարտադիր քվոտաներ նպաստում են կանանց ակտիվ մասնակցության խթանմանը։ Իսկ Բաղրամյան համայնքի ավագանու անդամ Ռուզաննա Մկրտչյանը ներկայացրելով իր փորձը՝ նշել է, որ համայնքում ակտիվ կին լինելն է իրեն տարել նաև համայնքային որոշումներ կայացնելու, ՏԻՄ-ի մաս դառնալու ուղով։ «Դպրոցի տնօրեն լինելու հանգամանքը հրաշալի հնարավորություն է կրթական միջավայրում նոր նախաձեռնություններ խթանելու, կամ էլ աջակցություն ցուցաբերել այն ուսուցիչներին, աշակերտներին, ծնողներին, ովքեր ունեն խնդիրներ, իրենց խրախուսել, որպեսզի ակտիվ լինեն համայնքային կյանքում»։ 

    ԼՂ-ից բռնի տեղահանման արդյուքնում Արմավիրի մարզում բնակություն են հաստատել ավելի քան 13 հազար տեղահանված, նրանցից շուջ 1000-ը՝ ապրում են Խոյ համայնքի տարբեր բնակավայրերում և 50 տոկոսից ավելին կանայք են։ Տեղահանված կանանց ինտեգրումը համայնքներում ևս կարևոր հարց է, որի շուրջ իրենց մոտեցումների մասին խոսել են պանելային քննարկման մասնակիցները։ 

    Համայնքի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ավելի քանի 80 կանայք՝ այդ թվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներ, հնարավորություն ունեցան իրենց գիտելիքները խորացնել պանելային քննարկմանը հաջորդած երեք տարբեր թեմաներով աշխատարանային քննարկումներում։ Մասնակիցները հնարավորություն են ստացել նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերել հանրային խոսքի, մեդիագրագիտության և համայնքային մասնակցության վերաբերյալ։ 

    Ֆորումը միտված էր համայնքում որոշումների կայացման գործում բարձրացնել կանանց դերը՝ խթանելով տեղացի և ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց անկաշականդ ինքնաարտահայտմանը և համագործակցությանը: Կայացած ֆորումի արդյունքները հաստատում են, որ միայն միասնական աշխատանքով և համագործակցությամբ հնարավոր կլինի հաղթահարել առկա մարտահրավերներն ու ապահովել ավելի լավ ապագա Խոյի համայնքի բոլոր բնակիչների համար։ 

    «Կանայք կանանց համար» մենթորության նախագծն իրականցվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ։ 

    Լրահոս

    img
    2026-06-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու պաշտոնական բացման արարողությանը
    img
    2026-05-29
    Հերքում «Հետք»-ի «Երբ հանրային կարծիքը կարևոր չէ, կամ ինչպես շրջանցել բնապահպանական փորձաքննությունը» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
    img
    2026-05-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը մասնակցել է Knowledge Series: Financing Secure Energy Systems խորագրով միջոցառմանը
    img
    2026-05-11
    Հերքում «Հետք»-ի «ՄԼ մայնինգ»-ի սեփականատերն ուզում է շահագործել Ազատեկի ոսկու հանքը. նոր զարգացումներ հանքավայրի շուրջ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պարգևատրվել է Պատվո լեգիոնի շքանշանով
    img
    2026-05-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-06
    Համայնքների միավորման 3 նոր ծրագիր կիրականացվի. ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ԱԺ-ում ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթը
    img
    2026-05-05
    Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև տեղի է ունեցել համատեղ հռչակագրի ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողություն
    img
    2026-04-30
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն մասնակցել է «ՀՀ-ում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
    img
    2026-04-26
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացված ծրագրերին
    img
    2026-04-23
    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Իսակովի պողոտայում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին
    img
    2026-04-22
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագածոտնի և Շիրակի մարզեր
    img
    2026-04-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի արտահերթ նիստին
    img
    2026-04-21
    Տեղի է ունեցել 2026 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-19
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ավտոերթով ազդարարվեց Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային հատվածի բացումը
    img
    2026-04-18
    Բուհերի ուսանողների համար Սյունիքի մարզ ճանաչողական այց էր կազմակերպել
    img
    2026-04-17
    ՀՀ Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոցի աշակերտները ճանաչողական այցով ՀՀ ՏԿԵ նախարարությունում էին
    img
    2026-04-16
    Ոլորտային վերապատրաստումը՝ համայնքային կառավարման բարելավման միջոց
    img
    2026-04-16
    ՏԿԵ նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) համատեղ կազմակերպմամբ անցկացվում են «Hard talk» քննարկումները
    img
    2026-04-15
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Նայլ Շիեյրինին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փակման միջոցառմանը
    img
    2026-04-14
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի և Արարատի մարզեր
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության էերգետիկայի նախարարի տեղակալ Այրիդաս Դաուկշասի հետ
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է Կանաչ կլիմայի հիմնադրամի առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

    Տեսնել բոլորը