Էջմիածնում բացվել է թիվ 6 «Արևիկ» մսուր-մանկապարտեզի մասնաշենքը
Այսօր Էջմիածնում բացվեց թիվ 6 «Արևիկ» մսուր-մանկապարտեզի մասնաշենքը, որը նախատեսված է 145 երեխայի համար։
Բացման արարողությանը մասնակցում էր ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը և այլ պաշտոնյաներ։
Նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին, շնորհավորել մանկապարտեզի բացման առիթով՝ նշելով, որ մանկապարտեզը հիմնանորոգվել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանկաներում, Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 734,078,585 ՀՀ դրամ է՝ 70% Կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Կառուցված մասնաշենքի արժեքը կազմում է մոտ 367 մլն դրամ։ Մյուս երկու մասնաշենքերի կառուցումն ընթացքի մեջ է։












