logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    Պարզաբանում

    «Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել` ըստ որի հոկտեմբերի 26-ին Առաջին ալիքի եթերում տեղի ունեցած բանավեճի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու և Վաղարշապատի համայնքի ղեկավարի ԺՊ Արգիշտի Մեխակյանը հայտարարել է, որ վերջին երկու ամսում համայնքը հրատապ ծրագրերով կառավարությունից կես մլրդ-ից ավելի գումար է ստացել։ 

    Դիտորդական առաքելությունը պահանջել է ՀՀ կառավարությունից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից և Վաղարշապատի համայնքապետարանից ներկայացնել լրացուցիչ պարզաբանումներ՝ Վաղարշապատ համայնքին կատարված հատկացումների հիմնավորվածության վերաբերյալ։ Հարկ ենք համարում պարզաբանել, որ Վաղարշապատ համայնքում այս տարի իրականացվել է հրատապ 1 ծրագիր` կոյուղագծերի փոխարինում, որի համար հատկացվել է 185 մլն դրամ։ 

    Նշված աշխատանքները հրատապ էին, քանի որ կոյուղու խողովակները հնամաշ էին և դրանց փոխարինումից հետո անհրաժեշտություն է առաջացել իրականացնել նաև քանդված փողոցի ասֆալտապատում, որն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։ Առհասարակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հրատապ ծրագրեր իրականացնում է հավասարապես բոլոր մարզերում` ըստ անհրաժեշտության։ Միայն վերջին ամիսներին ՀՀ կառավարության 2 որոշմամբ 10 մարզերին կապիտալ բնույթի 29 ծրագրեր իրականացնելու նպատակով հատկացվել է 2 մլրդ 207 մլն 835 հազ. դրամ։ Վերջին երկու ամսում Ապարան, Գյումրի, Գավառ համայնքներում տանիքների փոխարինման նպատակով հատկացվել է 265 մլն. դրամ, Տաշիր և Ալավերդի համայնքերում շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով հատկացվել է 693 մլն. դրամ, 500 մանկապարտեզ ծրագրում ընդգրկված Աբովյան համայնքի Պտղնի բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով հատկացվել է 100 մլն. դրամ, Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրի խմելու ջրի համակարգի կառուցման, Կիրանց բնակավայրի խմելու ջրի և ոռոգման համակարգի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով հատկացվել է 323 մլն. դրամ։ Նման ծրագրերը շատ շատ են և ինչպես տեսանելի է վերը թվարկվածից՝ դրանք իրականացվում եմ ՀՀ գրեթե բոլոր մարզերում՝ ըստ հրատապության։

    Լրահոս

    img
    2026-01-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է ԱԶԲ տրանսպորտի ոլորտի ավագ տնօրեն Հիրոակի Յամագուչիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-01-20
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը անցկացրել է խորհրդակցություն
    img
    2026-01-20
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ
    img
    2026-01-20
    ՀՀ ՏԿԵ նախարարությունը ԱԶԲ-ի հետ համատեղ աշխատաժողով է կազմակերպել
    img
    2026-01-16
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ԱէՀԱ գործադիր տնօրեն Ջուլիետա Սիմոնյանին
    img
    2026-01-15
    Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում
    img
    2026-01-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մուհամմադ Ալ-Շեյխլիին
    img
    2026-01-08
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ փոխնախարար Նարեկ Ապիտոնյանին
    img
    2026-01-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ներկա է գտնվել Բալահովիտ բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացմանը
    img
    2026-01-07
    Նարեկ Ապիտոնյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
    img
    2025-12-31
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով
    img
    2025-12-30
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, գլխավոր քարտուղարն ու ֆինանսական վարչության պետը պարգևատրվել են
    img
    2025-12-29
    ՀՀ ՏԿԵՆ-ում համագործակցության հուշագիր է կնքվել
    img
    2025-12-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մարզպետների մասնակցությամբ անցկացրել է այս տարվա վերջին խորհրդակցությունը
    img
    2025-12-24
    ՀՀ ՏԿԵՆ ընդերքի վարչության աշխատակիցներին հավաստագրեր են հանձնվել
    img
    2025-12-23
    ՀՀ ՏԿԵ նախարարությունում կազմակերպվել է ուսումնական սեմինար-խորհրդակցություն
    img
    2025-12-23
    Wizz Air ավիաընկերությունը 2026թ․ հունիսից կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթեր
    img
    2025-12-22
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր
    img
    2025-12-22
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը Էներգետիկի օրվա առիթով
    img
    2025-12-19
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
    img
    2025-12-17
    ԳԴՀ ավիացիոն պատահարների քննության դաշնային բյուրոյի հետ կնքվել է փոխըմբռնման հուշագիր
    img
    2025-12-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Սյունիքի մարզում
    img
    2025-12-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել KFW գերմանական զարգացման բանկի տնօրենի հետ
    img
    2025-12-11
    ՏԿԵՆ-ում քննարկվել են տարեվերջյան կատարողականները
    img
    2025-12-11
    ՀՀ ՏԿԵՆ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժինը և Միացյալ ավիացիոն իշխանությունների ուսումնական կենտրոնը (JAA TO) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
    img
    2025-12-08
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն
    img
    2025-12-08
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել և դիտարկել է «Կորեայի ձոր» տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները
    img
    2025-12-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Ռեսուրսներ՝ վաղվա համար» հանքարդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում հանդես է եկել ելույթով
    img
    2025-11-28
    Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի և կապի ներդրողների համաժողովի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը պանելային քննարկման է մասնակցել
    img
    2025-11-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ

    Տեսնել բոլորը