ՏԿԵՆ-ում քննարկվել են տարեվերջյան կատարողականները
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցություն է անցկացրել` քննարկելու տարեվերջյան կատարողականները։
Նախ քննարկվել են 2025 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, ՏԿԵՆ բյուջեի կազմում մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականների ցուցանիշները։
Նախարարը հանձնարարել է գործադրել բոլոր ջանքերը և մինչև տարեվերջ ապահովել բարձր կատարողականներ։ Քննարկվել են աշխատանքային մի շարք այլ հարցեր։
Բոլոր նորություններըԿիսվել








