logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

coatOfArms
    • Հայ
    • Eng
    • Рус

    Երևանում ներկայացվել են ՀՀ վարչատարածային բարեփոխումների ունեցած ազդեցության վերլուծության արդյունքները

    Երևանում ներկայացվել են ՀՀ վարչատարածային բարեփոխումների ունեցած ազդեցության վերլուծության արդյունքները, ինչպես նաև բարեփոխումների հանրային ընկալումները։ «ՀՀ վարչատարածքային բարեփոխումների արդյունքները. մարտահրավերներ և նոր հնարավորություններ» խորագրով համաժողովը համախմբել էր Հայաստանի կառավարության, միջազգային գործընկերների, համայնքապետարանների ներկայացուցիչների և բարեփոխումների գնահատման փորձագետների: 

    ՀՀ վարչատարածային բարեփոխումները (ՎԲ), որոնք մեկնարկել են 2015 թվականին, ռազմավարական արձագանքն էին համայնքային մասնատված լանդշաֆտին, որը ներառում էր 915 համայնք՝ բնակչության թվաքանակի և գործառնական կարողությունների էական տարբերություններով։ Այս մասնատվածությունը, համակցված սահմանափակ ապակենտրոնացման հետ, դժվարություններ էր ստեղծում տեղական ինքնակառավարման արդյունավետության և արդիականության, եկամուտների ձևավորման, ենթակառուցվածքների պահպանման և ծառայությունների մատուցման համար։ 

    ՎԲ-ի հիմնական նպատակը համայնքների միավորումն էր ավելի մեծ և կենսունակ վարչատարածքային միավորների մեջ՝ տեղական ինքնակառավարումը բարելավելու և ծառայությունների մատուցումը բարձրացնելու նպատակով։ ՎԲ-ի արդյունքում Հայաստանը նվազեցրել է համայնքների թիվը՝ հասցնելով այն 71-ի, ներառյալ 64 միավորված և 7 առանձին համայնքներ։ Այս կառուցվածքային փոփոխությունը լրացվել է ֆինանսական քաղաքականության բարեփոխումներով, տեղական ինքնակառավարման մարմիններում (ՏԻՄ) համամասնական ներկայացուցչության ներդրմամբ և համայնքների ղեկավարների անուղղակի ընտրություններով։ Ներդրվել են նաև ծառայությունների մատուցումը կենտրոնացնող գործիքներ, ինչպիսիք են համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը և քաղաքացիների սպասարկման գրասենյակները, որոնք նպաստել են թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը։ 

    Այս բարեփոխումներն ուղղված են տեղական տնտեսական զարգացման խթանմանը, տարածաշրջանային անհավասարությունների նվազեցմանը և տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ հանրային վստահության մեծացմանը։ Այս էական փոփոխությունների լույսի ներքո՝ վարչատարածքային բարեփոխումների արդյունքների վերլուծության միջոցով ուսումնասիրվել է դրանց ազդեցությունը ՏԻՄ-երի վրա, ֆինանսական արդյունքները և ապագա բարեփոխումների հնարավորությունները։ Գնահատման արդյունքները կնպաստեն ապագա քաղաքական որոշումների կայացմանը և տեղական ինքնակառավարման բարելավմանը։ 

    Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թեև բարեփոխումը հնարավորություններ է ստեղծել տեղական կառավարումը, ծառայությունների մատուցումը և ֆինանսական կառավարումը բարելավելու համար, դեռևս զգալի աշխատանք կա անելու՝ ապահովելու այդ հնարավորությունների լիարժեք իրացումը: Միևնույն ժամանակ, վարչատարածքային բարեփոխումների վերաբերյալ հանրային ընկալման հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ ոլորտներում դրանք հանգեցրել են ծառայությունների մատուցման նկատելի բարելավումների: 

    Այնուամենայնիվ, արդյունքները նաև վկայում են, որ ավելի շատ ջանքեր են պահանջվում հանրությանը կառավարման գործընթացներում ներգրավելու, թերսպասարկվող տարածքներում ծառայությունների որակը բարելավելու և շարունակվող ապակենտրոնացման գործընթացի մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար: Նշված ուսումնասիրությունների արդյունքները կարևոր նշանակություն կունենան ապագա քաղաքական որոշումների կայացման գործընթացներում և կնպաստեն տեղական ինքնակառավարման բարելավմանը: 

    ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության փոխդեսպան, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի փոխտնօրեն Ուրսուլա Լոյբլին իր բացման խոսքում կարևորել է համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են Շվեյցարիայի կողմից ֆինանսավորված ուսումնասիրությունների՝ ՀՀ վարչատարածքային բարեփոխումների առաջին համապարփակ գնահատման արդյունքները: Նա նշել է, որ այս ուսումնասիրությունը ներդրում է Հայաստանում ապացուցահենք և մասնակցային որոշումների կայացման խթանման գործում և տեղի է ունեցել ճիշտ ժամանակին՝ հատկապես ապակենտրոնացման բարեփոխումների նախապատրաստման համատեքստում: 

    Փոխդեսպան Լոյբլին եզրափակել է՝ հայտարարելով Գերմանական միջազգային համագործակցության ընկերությանը (GIZ) հավելյալ 1,2 միլիոն շվեյցարական ֆրանկ հատկացնելու մասին վերջերս կայացված որոշման մասին, ինչի արդյունքում 2014 թվականից ի վեր շվեյցարական ընդհանուր ներդրումները տեղական կառավարման ոլորտում հասել են գրեթե 18 միլիոն ֆրանկի: GIZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերն ասաց. «ՀՀ վարչատարածքային բարեփոխումների մեկնարկումից ի վեր Հայաստանն այս առումով հսկայական առաջընթաց է գրանցել: Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների ֆինանսավորման միջոցով GIZ-ն ուրախ է եղել աջակցել այս գործընթացին: Բոլորիդ հետ միասին մենք ստանձնել ենք համայնքների միավորման, տեղական ինքնակառավարումը բարելավելու և ավելի ուժեղ ու դիմակայուն համայնքներ ստեղծելու առաքելությունը: Այս համատեղ ջանքերի արդյունքները տեսանելի են ու ոգեշնչող։ 

    Համայնքների միավորումը նշանակալի իրադարձություն է արդյունավետության և ծառայությունների մատուցման բարելավման գործում»: ՎԲ-ի ազդեցությունների վերլուծության ու հանրային ընկալումների հետազոտության արդյունքները կարող եք գտնել այստեղ. https://www.mtad.am/pages/concepts-and-research։ Համաժողովն իրականացվել է «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պատվիրակմամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ:

    Ծրագրի հիմնական քաղաքական գործընկերն է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ):

    Լրահոս

    img
    2026-06-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու պաշտոնական բացման արարողությանը
    img
    2026-05-29
    Հերքում «Հետք»-ի «Երբ հանրային կարծիքը կարևոր չէ, կամ ինչպես շրջանցել բնապահպանական փորձաքննությունը» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
    img
    2026-05-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը մասնակցել է Knowledge Series: Financing Secure Energy Systems խորագրով միջոցառմանը
    img
    2026-05-11
    Հերքում «Հետք»-ի «ՄԼ մայնինգ»-ի սեփականատերն ուզում է շահագործել Ազատեկի ոսկու հանքը. նոր զարգացումներ հանքավայրի շուրջ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պարգևատրվել է Պատվո լեգիոնի շքանշանով
    img
    2026-05-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-06
    Համայնքների միավորման 3 նոր ծրագիր կիրականացվի. ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ԱԺ-ում ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթը
    img
    2026-05-05
    Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև տեղի է ունեցել համատեղ հռչակագրի ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողություն
    img
    2026-04-30
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն մասնակցել է «ՀՀ-ում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
    img
    2026-04-26
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացված ծրագրերին
    img
    2026-04-23
    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Իսակովի պողոտայում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին
    img
    2026-04-22
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագածոտնի և Շիրակի մարզեր
    img
    2026-04-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի արտահերթ նիստին
    img
    2026-04-21
    Տեղի է ունեցել 2026 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-19
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ավտոերթով ազդարարվեց Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային հատվածի բացումը
    img
    2026-04-18
    Բուհերի ուսանողների համար Սյունիքի մարզ ճանաչողական այց էր կազմակերպել
    img
    2026-04-17
    ՀՀ Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոցի աշակերտները ճանաչողական այցով ՀՀ ՏԿԵ նախարարությունում էին
    img
    2026-04-16
    Ոլորտային վերապատրաստումը՝ համայնքային կառավարման բարելավման միջոց
    img
    2026-04-16
    ՏԿԵ նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) համատեղ կազմակերպմամբ անցկացվում են «Hard talk» քննարկումները
    img
    2026-04-15
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Նայլ Շիեյրինին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փակման միջոցառմանը
    img
    2026-04-14
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի և Արարատի մարզեր
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության էերգետիկայի նախարարի տեղակալ Այրիդաս Դաուկշասի հետ
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է Կանաչ կլիմայի հիմնադրամի առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

    Տեսնել բոլորը