logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

coatOfArms
    • Հայ
    • Eng
    • Рус

    Տեղի է ունենում «Էներգիտակ համայնքներ» տարեկան հանդիպումը

    ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի շրջանակում նոյեմբերի 12-14-ը Ծաղկաձորում տեղի է ունենում «Էներգիտակ համայնքներ» տարեկան հանդիպումը՝ եռօրյա աշխատաժողովի ձևաչափով: 

    Այն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ, և նախատեսված է Հայաստանի մարզպետարանների և համայնքապետարանների ներկայացուցիչների համար: Էներգաարդյունավետության և վերականգնվող ռեսուրսների կիրառմամբ նախագծերի իրականացման միջոցով համայնքները կարող են կենսական դեր ունենալ տնտեսության զարգացման գործում` նպաստելով նաև էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը և ենթակառուցվածքների բարելավմանը: Էներգաարդյունավետության ծրագրերի իրականացման արդյունքում ձևավորված խնայողությունների միջոցով հնարավոր է բարձրացնել համայնքային ծառայությունների մատուցման որակը, կրճատել ջերմոցային գազերի արտանետումներն ու ստեղծել նոր աշխատատեղեր։ 

    Այս գործում տեղական իշխանություններին աջակցելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն 2023 թվականին մեկնարկեց «Էներգիտակ համայնքներ» ծրագիրը` վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ծրագրերի նախագծման, մշակման, մոնիտորինգի և գնահատման համար անհրաժեշտ կարողությունները զարգացնելու և տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով։ 

    ՀՀ համայնքներից և մարզպետարաններից 95 ներկայացուցիչ արդեն իսկ մասնակցել է կարողությունների զարգացման ու մաքուր էներգիայի նախագծերի իրագործման վերապատրաստումներին և առցանց դասընթացներին։

    Համայնքներից և մարզպետարաններից ներկա շուրջ 90 մասնակիցներն աշխատարանների ընթացքում ձևավորել են 10 թիմեր, քննարկել համայնքային վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության բարձրացման արդի լուծումները, իրականացրել տվյալների վերլուծություններ, հաշվարկներ և հանդիպման ավարտին հանդես եկել իրենց թիմային նախագծային առաջարկներով։

    Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի կողմից համայնքներին տրամադրվող տեխնիկական աջակցության օրինակ է Գյումրի համայնքին օժանդակությունը, որը ներառում է մի քանի համայնքապատկան կառույցներում էներգաարդյունավետ վերանորոգման համար պետական սուբվենցիոն հայտերի նախապատրաստման և իրագործման աշխատանքներին աջակցությունը, ինչպես նաև համայնքի Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի (SECAP) մշակումն և ընդունումը: 

    Նշված գործողությունների նպատակն է բարելավել բնակչության կյանքի որակը, թույլ տալ համայնքին խնայել միջոցներ և դրանք ուղղել համայնքային ծառայությունների և ենթակառուցվածքների զարգացմանը, որոնք կարևոր են կայուն զարգացման համար: 

    Նմանօրինակ ծրագրերի բարեհաջող իրականացումը կարող է նախադեպային լինել նաև այլ համայնքների համար: ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանի էներգետիկայի բնագավառին աջակցելու երկարամյա պատմություն ունի, որը հիմնված է կառավարության հետ տասնյակ տարիների համագործակցության վրա՝ երկրի էներգամատակարարումը դիվերսիֆիկացնելու, ներկրվող հանածո վառելիքից կախվածությունը նվազեցնելու և ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու հանձնառությամբ: 

    Լրահոս

    img
    2026-05-29
    Հերքում «Հետք»-ի «Երբ հանրային կարծիքը կարևոր չէ, կամ ինչպես շրջանցել բնապահպանական փորձաքննությունը» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
    img
    2026-05-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը մասնակցել է Knowledge Series: Financing Secure Energy Systems խորագրով միջոցառմանը
    img
    2026-05-11
    Հերքում «Հետք»-ի «ՄԼ մայնինգ»-ի սեփականատերն ուզում է շահագործել Ազատեկի ոսկու հանքը. նոր զարգացումներ հանքավայրի շուրջ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պարգևատրվել է Պատվո լեգիոնի շքանշանով
    img
    2026-05-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-06
    Համայնքների միավորման 3 նոր ծրագիր կիրականացվի. ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ԱԺ-ում ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթը
    img
    2026-05-05
    Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև տեղի է ունեցել համատեղ հռչակագրի ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողություն
    img
    2026-04-30
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն մասնակցել է «ՀՀ-ում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
    img
    2026-04-26
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացված ծրագրերին
    img
    2026-04-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Իսակովի պողոտայում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին
    img
    2026-04-23
    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-22
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագածոտնի և Շիրակի մարզեր
    img
    2026-04-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի արտահերթ նիստին
    img
    2026-04-21
    Տեղի է ունեցել 2026 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-19
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ավտոերթով ազդարարվեց Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային հատվածի բացումը
    img
    2026-04-18
    Բուհերի ուսանողների համար Սյունիքի մարզ ճանաչողական այց էր կազմակերպել
    img
    2026-04-17
    ՀՀ Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոցի աշակերտները ճանաչողական այցով ՀՀ ՏԿԵ նախարարությունում էին
    img
    2026-04-16
    Ոլորտային վերապատրաստումը՝ համայնքային կառավարման բարելավման միջոց
    img
    2026-04-16
    ՏԿԵ նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) համատեղ կազմակերպմամբ անցկացվում են «Hard talk» քննարկումները
    img
    2026-04-15
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Նայլ Շիեյրինին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փակման միջոցառմանը
    img
    2026-04-14
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի և Արարատի մարզեր
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության էերգետիկայի նախարարի տեղակալ Այրիդաս Դաուկշասի հետ
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է Կանաչ կլիմայի հիմնադրամի առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-09
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարին

    Տեսնել բոլորը