logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է «Էներգետիկ շաբաթ 2023»-ի բացման պաշտոնական արարողությունը

    Այսօր տեղի է ունեցել «Էներգետիկ շաբաթ 2023» մեկ շաբաթ տևողությամբ միջոցառումների բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, պետական ու մասնավոր հատվածների, դոնոր կառույցների, քաղաքացիական հասարակության, էներգետիկ ոլորտի այլ ներկայացուցիչներ։ 

    «Էներգետիկ շաբաթ 2023»-ը նվիրված է էներգետիկայի բնագավառի ներկայիս մարտահրավերներին և զարգացման հեռանկարներին։ 

    Իր ելույթում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդգծել է, որ նախորդող ժամանակահատվածում Կառավարությունը մեծածավալ աշխատանք է տարել, որոնք ուղղված են եղել ապահովելու Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, սպառողներին հուսալի և անխափան էներգիայի մատակարարմանը, էներգետիկ նոր հզորությունների ստեղծմանը, էներգետիկ ենթակառուցվածքների կառուցման և վերակառուցմանը, վերազինման և արդիականացմանը։ 

    Նախարար Սանոսյանն առանձնացրել է հատկապես վերակագնվող էներգետիկայի ոլորտում առկա զարգացումները։ «Կառավարության կողմից ոլորտում վարվող քաղաքականության, ստեղծված տնտեսական և իրավական բարենպաստ պայմանների շնորհիվ՝ Հայաստանում արևային էներգետիկան մեծ զարգացում է ապրում, և մենք նպատակադրված ենք օգտագործելու այն նշանակալի ներուժը, որը հասու է մեր երկրին։ Արևային կայանների քանակի շեշտակի աճը վկայում է, որ մենք կգերազանցենք Էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված թիրախը․ այն է 2030 թվականին արևային էներգիայի մասնաբաժինը հասցնել ընդհանուրի մեջ 15 տոկոսի, կամ 1000 ՄՎտ հզորության։ Բացի այդ, մենք նախատեսել ենք 2030-2040 թվականներին 500 ՄՎտ գումարային հզորությամբ արևային կայանների կառուցում, անհրաժեշտության դեպքում համադրելով դրանք կուտակիչ կայանների հետ, ինչպես նաև գումարային 500 ՄՎտ փոքր և համակարգային նշանակության հողմային կայանների կառուցում։ Ընդհանուր առմամբ արևային և հողմային կայանների հզորությունը 2040թ․-ին նախատեսվում է հասցնել 2000 ՄՎտ-ի։ Արդյունքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էլեկտրաէներգիայի մասնաբաժինը համախառն վերջնական սպառման մեջ, ներառյալ խոշոր ՀԷԿ-երը, 2030թ․-ին կհասնի շուրջ 50 տոկոսի, իսկ 2040թ-ին՝ շուրջ 60 տոկոսի»,-ընդգծել է նախարարը։ 

    Նախարարի խոսքով՝ Էլեկտրաէներգետիկայի ոլոտում նոր կարևոր փուլ բացվեց էլեկտրաէներգետիկական շուկայի ազատակացման մեկնարկով: Այն իրական հնարավորություն ստեղծեց նոր մրցակցային մասնակիցների համար՝ ապահովելով մուտք դեպի էլեկտրաէներգետիկական շուկա, ներդնելով գնագոյացման արդար մեխանիզմ, սպառողներին տալով մատակարար ընտրելու հնարավորություն, ինչպես նաև առաջացած շեղումների համար կիրառել հասցեական պատասխանատվություն։ «Այս ազատականացումը դրական ազդեցություն ունեցավ միջսահամանային առևտրի վրա։ Եվ մենք հետևողականորեն ընդլայնելու ենք տարածաշրջանային համագործակցությունն էլեկտրաէներգետիկայի ոլորտում։ 

    Այս համատեքստում հետաքրքրություն ենք ցուցաբերել մասնակցելու Վրաստան-Ռումինիա Սև ծովի հատակով անցնող մալուխային ծրագրին, ինչը թույլ կտա արտահանել կանաչ էներգիա դեպի տարածաշրջանային շուկաներ։ Դրան են ուղղված նաև մեր ենթակառուցվածքային ծրագրերը՝ Հայաստան-Իրան և Հայաստան- Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցումը»,-իր ելույթում ասել է Գ․ Սանոսյանը՝ խոսելով նաև ատոմային էներգետիկայի զարգացումներից։ Սանոսյանն ընդգծել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործումը մինչև 2036թ․ երկարաձգելու նպատակով։ Բացի այդ, նպատակ կա Հայաստանում կառուցել նոր միջուկային էներգաբլոկ։ «Վերականգնվող և միջուկային էներգիայի համամասնության պարագայում է միայն հնարավոր հասնել ջերմոցային գազերի արտանետումների ամենացածր մակարդակին»,-ասել է նախարարը։ 

    Եզրափակելով իր ելույթը նախարար Սանոսյանն ընդգծել է, որ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի պահանջներին համապատասխան ընդլայնվելու են էներգարադյունավետությանն ու էներգախնայողությանն ուղղված միջոցառումները՝ նոր գործիքակազմով և պահանջներով։ 

    Լրահոս

    img
    2026-03-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակությանը
    img
    2026-03-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենին
    img
    2026-03-19
    Կայացել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը
    img
    2026-03-19
    Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է Կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման մասին հաշվետվությունը
    img
    2026-03-19
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ
    img
    2026-03-18
    Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՏԿԵՆ կառավարման ոլորտներում իրականացված ծրագրերը
    img
    2026-03-17
    Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՏԿԵ նախարարի տեղակալներ Առնակ Ավետիսյանը և Ավետիք Դարբինյանն այցելել են Արմավիրի մարզ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ՏԿԵ նախարարությունում աշխատանքային փորձառություն անցնող ուսանողների հետ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է KfW բանկի ներկայացուցիչների հետ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանին
    img
    2026-03-16
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանին
    img
    2026-03-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն այցելել է Արագածոտնի մարզ
    img
    2026-03-12
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարին
    img
    2026-03-11
    Կայացել է «Կանայք՝ կայուն ապագայի առաջնորդներ հանրային և մասնավոր ոլորտներում» խորագրով հանդիպում
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը մասնակցել է PDAC 2026 միջազգային համաժողովին
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն այցելել է Տավուշի և Լոռու մարզեր
    img
    2026-03-10
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Համայնքային ֆորումին
    img
    2026-03-09
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Արմավիրում ներկա է գտնվել դպրոցի բացման արարողությանը
    img
    2026-03-06
    Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
    img
    2026-03-06
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին
    img
    2026-03-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է «Խորհուրդ X» երիտասարդական ուսանողական կազմակերպության անդամներին
    img
    2026-03-05
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
    img
    2026-03-05
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը խորհրդակցություն է անցկացրել
    img
    2026-03-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին
    img
    2026-02-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր
    img
    2026-02-27
    ՀՀ ՏԿԵՆ-ում կազմակերպվել է ուսումնական սեմինար-խորհրդակցություն
    img
    2026-02-27
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» միջազգային կազմակերպության պատվիրակությանը
    img
    2026-02-26
    Տեղի է ունեցել Վանաձորի Բաց կառավարման գործընկերության նոր գործողությունների ծրագրի առաջարկների համաստեղծումը
    img
    2026-02-25
    ՀՀ ՏԿԵ նախարարության ոլորտային մասնագետներն ընդունել են ՀՀ տարբեր բուհերում սովորող ակտիվ երիտասարդների

    Տեսնել բոլորը