logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    Հայաստանն այսօր միացել է «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրին

    Հայաստանն այսօր միացել է «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրին։ 

    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն Արտաքին գործերի նախարարությունում ներկա է գտնվել ստորագրման արարողությանը։ 

    Համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և բնօրինակը պաշտոնապես հանձնել է համաձայնագրի ավանդապահ պետություն հանդիսացող Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհային։ Արարողությանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ 

    Ստորագրման արարողությունից հետո շնորհավորական ուղերձով հանդես է եկել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ «Գաղտնիք չէ, որ Հնդկաստանն աշխարհի առաջատարներից է արևային էներգետիկայի ոլորտում և արևային էներգետիկայի ոլորտում համագործակցության հաստատումը դրական և նոր զարգացումների հիմք կստեղծի։ 

    Հայաստանի համար ևս վերականգնվող էներգետիկան համակարգի զարգացման կարևորագույն ուղղություններից է․ վերջին տարիներին հատկապես զարգանում է արևային էներգետիկան»,-ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ համաձայնագրին Հայաստանի միացումը համահունչ է Էներգետիկայի զարգացման ռազմավարությանը, որով նախատեսվում է 2030թ արևային էներգիայի մասնաբաժինը հասցնել ընդհանուրի մեջ 15 տոկոսի կամ 1000 ՄՎտ-ի, իսկ 2030-2040թթ՝ կառուցել ևս 500 ՄՎտ գումարային հզորությամբ արևային կայաններ։ 

    Միջազգային արևային դաշինքը հիմնադրվել է Հնդկաստանի և Ֆրանսիայի համատեղ ջանքերի շնորհիվ՝ կլիմայի փոփոխության դեմ աշխատանքները մեկտեղելու և արևային էներգիայի ռեսուրսները լայնորեն կիրառելու նպատակով: Ներկայումս Դաշինքի շրջանակային համաձայնագիրը ստորագրել են 116 պետություն, որոնցից 94-ը ներկայացրել են վավերացման անհրաժեշտ փաստաթղթերը՝ դաշինքի լիիրավ անդամ դառնալու համար։ Դաշինքը, հանդիսանալով համաշխարհային հարթակ, սերտ համագործակցություն է ծավալում բազմակողմ զարգացման բանկերի (MDBs), զարգացման ֆինանսական հաստատությունների (DFIs), մասնավոր և պետական հատվածի կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և այլ միջազգային կառույցների հետ:

    Լրահոս

    img
    2026-03-31
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
    img
    2026-03-30
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-03-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է Wizz Air ավիաընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Իան Մալինիին
    img
    2026-03-27
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են Հունգարիայի էներգետիկայի նախարարության ԵՄ և միջազգային կապերի հարցերով պետական քարտուղարի տեղակալին
    img
    2026-03-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-03-25
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկա է գտնվել LEAD4Shirak ծրագրի փակման միջոցառմանը
    img
    2026-03-24
    ՀՀ ՏԿԵՆ-ում կազմակերպել է քննարկում գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների մասնակցությամբ
    img
    2026-03-23
    Կայացել է ԵՄ–Հայաստան էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողությունների և քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի 9-րդ նիստը
    img
    2026-03-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակությանը
    img
    2026-03-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենին
    img
    2026-03-19
    Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է Կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման մասին հաշվետվությունը
    img
    2026-03-19
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ
    img
    2026-03-19
    Կայացել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը
    img
    2026-03-18
    Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՏԿԵՆ կառավարման ոլորտներում իրականացված ծրագրերը
    img
    2026-03-17
    Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՏԿԵ նախարարի տեղակալներ Առնակ Ավետիսյանը և Ավետիք Դարբինյանն այցելել են Արմավիրի մարզ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ՏԿԵ նախարարությունում աշխատանքային փորձառություն անցնող ուսանողների հետ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է KfW բանկի ներկայացուցիչների հետ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանին
    img
    2026-03-16
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանին
    img
    2026-03-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն այցելել է Արագածոտնի մարզ
    img
    2026-03-12
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարին
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ
    img
    2026-03-11
    Կայացել է «Կանայք՝ կայուն ապագայի առաջնորդներ հանրային և մասնավոր ոլորտներում» խորագրով հանդիպում
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը մասնակցել է PDAC 2026 միջազգային համաժողովին
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն այցելել է Տավուշի և Լոռու մարզեր
    img
    2026-03-10
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Համայնքային ֆորումին
    img
    2026-03-09
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Արմավիրում ներկա է գտնվել դպրոցի բացման արարողությանը
    img
    2026-03-06
    Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
    img
    2026-03-06
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին
    img
    2026-03-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է «Խորհուրդ X» երիտասարդական ուսանողական կազմակերպության անդամներին

    Տեսնել բոլորը