logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

coatOfArms
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՏԿԵ նախարարի շնորհավորական ուղերձը՝ Տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 27-ամյակի կապակցությամբ

    Շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ։ 

    Հետադարձ հայացք նետելով տեղական ինքնակառավարման 27-ամյա ընթացքին, կարելի է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգը ձևավորվել և կայացել է։ 

    Գնահատելով տեղական ինքնակառավարման ոլորտում ձեռք բերված արդյունքները մենք նաև արձանագրում ենք այն անելիքները, որ դեռ կան կառավարման այս կարևոր համակարգում։ 

    Վերջին տարիներին մեր հասարակությունն ու հանրային կառավարման ինստիտուտները ստիպված էին արձագանքել մի շարք բարդագույն մարտահրավերների. կորոնավիրուսի համաճարակ, 44-օրյա պատերազմ և 100,0 հազարից ավել բռնի տեղահանված հայրենակիցների մի քանի օրվա ընթացքում ընդունելու և նրանց կեցության ու սոցիալական հարցերը կարգավորելու անհրաժեշտություն: 

    Այս մարտահրավերներին դիմակայելու նպատակով կատարված մեծ աշխատանքում անգնահատելի է տեղական ինքնակառավարման համակարգի դերակատարումը: Տեղական ինքնակառավարման մարմինները՝ որպես արագ արձագանքման առաջնային օղակ, ցույց տվեցին պետական կառավարման մարմինների հետ համակարգված աշխատելու, տեղական մակարդակում պատասխանատու որոշումներ կայացնելու և անհրաժեշտ կարողություններ համախմբելու իրենց ունակությունը: 

    Տեղական ինքնակառավարման համակարգի կարևորությունն ու նրա զարգացման ռազմավարությունը հայտարարված են մեր կառավարության 2021-2026 թթ. ծրագրում: ՀՀ կառավարության ծրագրով հայտարարված թիրախները հավակնոտ են, դրանք հաշվի են առնում այն նոր հնարավորություններն ու կարողությունները, որոնք ձևավորվել են համայնքներում՝ 2015-2022թթ. ընթացքում իրականացված վարչատարածքային բարեփոխումների ընթացքում: 

    Վարչատարածքային բարեփոխումներին զուգահեռ մենք իրականացրել ենք ևս մի շատ կարևոր, համակարգային նշանակություն ունեցող քայլ, ներդրել ենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համամասնական ընտրակարգ: Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով: Վերոնշյալ անցման արդյունքում համայնքները կունենան քաղաքանապես ակտիվ ավագանի, վերջինս կկրի քաղաքական պատասխանատվություն, ինչը կարևոր նախադրյալ է տեղական մակարդակում ժողովրդավարության շարունակական խորացման համար: 

    Մեր անելիքների կարևոր մի մասն է պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունների արդյունավետության ապահովումը։ Այս առումով հատկապես պետք է շեշտադրել տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման համակարգերի համագործակցությունն ու այդ հանագործակցության ներդաշնակեցման անհրաժեշտությունը: Ասվածը կարևորվում է վարչատարածքային նոր իրողությունների համատեքստում: 

    Իրականացված վարչատարածքային բարեփոխումների համատեքստում շարունակական աշխատանքներ են տարվում նաև ՏԻՄ-երում տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, կառավարման էլեկտրոնային համակարգերի կիրառության ընդլայնման միջոցով ՏԻՄ-երի կողմից մատուցող հանրային ծառայությունների որակի բարելավման ու հասանելիության ընդլայնման ուղղությամբ։ 

    Միավորված բազմաբնակավայր համայնքների 74 բնակավայրերում գործում են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ, վարչական ծառայությունների մատուցումը քաղաքացիներին կատարվում է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի համաձայն։ 

    Եվս մեկ արդյունավետ բարեփոխում կարող ենք համարել նաև տեղական հարկերի հավաքագրման նպատակով էլեկտրոնային համակարգի ներդրումը, ինչի շնորհիվ ամբողջությամբ ավտոմատացվել են այդ հարկատեսակների հաշվառման և անկանխիկ եղանակով գանձման գործընթացները։ 

    Հանրապետության բոլոր բնակավայրերում համաչափ և կայուն զարգացում ապահովելու, բնակչության բարեկեցությունը բարելավելու, բնակավայրերն ավելի հարմարավետ ապրելու և գործելու կենսամիջավայր դարձնելու համար շարունակվում են ենթակառուցվածների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման գործընթացները։ 

    Հարկ է նշել, որ սուբվենցիայի գործիքակազմի կիրառումը թույլ է տալիս արձանագրել, որ 

    🔹համաֆինանսավորման միջոցով պետական աջակցություն է տրամադրվում համայնքների կողմից առաջարկվող ծրագրերին, ինչը ապահովում է յուրաքանչյուր համայնքի համար անմիջապես համայնքի կողմից կարիքների գնահատման և առաջնահերթությունների սահմանման գործընթացը, 

    🔹ակնհայտորեն ավելացել է ՀՀ համայնքների կողմից կապիտալ ներդրումների իրականացումը, մասնավորապես վերջին 3 տարիների ընթացքում զգալի աճել են համայնքների կողմից իրականացվող կապիտալ ծախսերը, 

    🔹 համայնքների դերակատարության բարձրացման փաստը, այդ թվում՝ կարողությունների զարգացումը սուբվենցիայի ամբողջական փաթեթների մշակման, գնումների գործընթացների կազմակերպման մասով։ 

    Կարելի է արձանագրել, որ սուբվենցիայի կարգի հետևողական բարելավման, կառավարության առաջնահերթ ոլորտների ամրագրման հետևանքով ՀՀ համայնքներում իրականացվում են աննախադեպ ծավալներով շինարարական աշխատանքներ։ 

    Կարող ենք արձանագրել, որ 2018-2023 թվականների ընթացքում սուբվենցիայի ծրագրի շրջանակներում ՀՀ համայնքներում ՀՀ պետական և համայնքային բյուջեների, ինչպես նաև մասնավոր ոլորտի ներգրավմամբ կատարվել են ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մեծածավալ աշխատանքներ և ներդրվել է շուրջ 120,0 մլրդ։ 

    Այս տարվանից ամբողջական կկիրառվի ֆինանսական համահարթեցման մասին օրենքը, շեշտադրելով դոտացիաների հաշվարկներում կիրառվող բարձրադիրություն, հեռավորություն, բնակավայրերի քանակ, բնակչության թիվ գործոնները, որը միտված է տարբեր ֆինանսական կարողություններ ունեցող համայնքների միջև առկա բևեռացման մեղմմանը, համայնքների դոտացիաների բաշխման հավասարակշռությունն ապահովմանը։ 

    ՀՀ համախմբված բյուջեի փաստացի եկամուտների աճման արդյունքում զգալիորեն աճել են նաև համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման դոտացիաների չափերը, 2024թ․ համար նախատեսվել է 85․3 մլրդ դրամ, 2023թ․ ի 69.7 մլրդ դրամ: Համեմատության համար կարելի է փաստել, որ 2024թ․ համայնքներին նախատեսված ֆինանսական համահարթեցման դոտացիայի չափը 2018թ. հատկացված 48,2 մլրդ դրամի նկատմամբ աճել է շուրջ 37.1 մլրդ դրամով կամ 77 տոկոսով։ 

    Վերջին տարիներին համայնքներում զգալիորեն աճել են նաև վերջիններիս սեփական եկամուտները։ Մասնավորապես, 2023 թվականին նախորդող տարիների շարունակական աճի համատեքստում համայնքների սեփական եկամուտների ծրագրային ցուցանիշը կազմել է 79․6 մլրդ դրամ՝ 2022թ․ 64․5 մլրդ դրամի դիմաց կամ ավել 15.1 մլրդ դրամով կամ 23.4 տոկոսով։ 

    Նշվածի համատեքստում համայնքների սեփական եկամուտների դինամիկ աճին նպաստել են նաև ՀՀ հարկային օրենսգրքով տեղական բյուջե վճարման ենթակա անշարժ գույքի հարկի հաշվարկման համար նախանշված կարգավորումները։ Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին մաղթում եմ հաջողություններ և հաստատակամություն իրենց պատվաբեր և պատասխանատու գործում:

    Լրահոս

    img
    2026-06-11
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՏԿԵՆ ոլորտային հատկացումներն ու ծրագրերը
    img
    2026-06-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպում է ունեցել ISA-ի գլխավոր տնօրեն Աշիշ Կհանայի հետ
    img
    2026-06-11
    ԵՐԵՎԱՆ-ՍԵՎԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԿԱՅԾԱԿԻ ՀԱՐՎԱԾԻՑ ԿԱՄՈՒՐՋ Է ՓԼՈՒԶՎԵԼ
    img
    2026-06-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակին
    img
    2026-06-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու պաշտոնական բացման արարողությանը
    img
    2026-05-29
    Հերքում «Հետք»-ի «Երբ հանրային կարծիքը կարևոր չէ, կամ ինչպես շրջանցել բնապահպանական փորձաքննությունը» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
    img
    2026-05-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը մասնակցել է Knowledge Series: Financing Secure Energy Systems խորագրով միջոցառմանը
    img
    2026-05-11
    Հերքում «Հետք»-ի «ՄԼ մայնինգ»-ի սեփականատերն ուզում է շահագործել Ազատեկի ոսկու հանքը. նոր զարգացումներ հանքավայրի շուրջ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պարգևատրվել է Պատվո լեգիոնի շքանշանով
    img
    2026-05-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-06
    Համայնքների միավորման 3 նոր ծրագիր կիրականացվի. ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ԱԺ-ում ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթը
    img
    2026-05-05
    Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև տեղի է ունեցել համատեղ հռչակագրի ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողություն
    img
    2026-04-30
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն մասնակցել է «ՀՀ-ում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
    img
    2026-04-26
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացված ծրագրերին
    img
    2026-04-23
    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Իսակովի պողոտայում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին
    img
    2026-04-22
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագածոտնի և Շիրակի մարզեր
    img
    2026-04-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի արտահերթ նիստին
    img
    2026-04-21
    Տեղի է ունեցել 2026 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-19
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ավտոերթով ազդարարվեց Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային հատվածի բացումը
    img
    2026-04-18
    Բուհերի ուսանողների համար Սյունիքի մարզ ճանաչողական այց էր կազմակերպել
    img
    2026-04-17
    ՀՀ Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոցի աշակերտները ճանաչողական այցով ՀՀ ՏԿԵ նախարարությունում էին
    img
    2026-04-16
    Ոլորտային վերապատրաստումը՝ համայնքային կառավարման բարելավման միջոց
    img
    2026-04-16
    ՏԿԵ նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) համատեղ կազմակերպմամբ անցկացվում են «Hard talk» քննարկումները
    img
    2026-04-15
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Նայլ Շիեյրինին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

    Տեսնել բոլորը