logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

coatOfArms
    • Հայ
    • Eng
    • Рус

    Տեղի է ունեցել «Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը

    Դեկտելմբերի 8-ին տեղի է ունեցել «Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը։ 

    Այն Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից (ԳՄՀԸ/GIZ) իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող կանանց զորեղացման նախագծերի մասն է։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ/SDC) կողմից: Այս ծրագրի շրջանակներում տեղական գործընկեր «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից կառավարվել են ԳՄԸՀ և ՄԱԶԾ կանանց առաջնորդության դպրոցների շահառու 33 կանանց տրված փոքր դրամաշնորհային ծրագրերը։ Այդ փոքր դրամաշնորհային ծրագրերը կին ավագանու անդամների և տեղական ինքնակառավարման համակարգում աշխատող կանանց կողմից առաջնորդվել են իրենց համայնքներում և բնակավայրերում։ 

    Միջոցառման առաջին մասում ողջույնի խոսքով հանդես է եկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականությունների մշակման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ով կարևորել է կանանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում և մանավանդ տեղական մակարդակում։ Նա իր խոսքում նշել է, որ այժմ գործող քվոտան հնարավորություն է ներուժ ունեցող կանանց ներգրավվել տեղական ինքնակառավարման մեջ՝ անկախ համայնքում առկա կարծրատիպերից: Նա լիահույս է, որ շուտով քվոտաների կարիք այլևս չի լինի, և որ կանայք կլինեն առավել նախաձեռնող, իսկ հասարակությունը կդառնա կանանց ավելի աջակցող։ 

    ԳՄՀԸ կողմից «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Պիեռ Բոնիֆասին իր ելույթում մասնավորապես նշել է. «Փոքր դրամաշնորհային ծրագիրը մեր կողմից իրականացվող մեթոդներից մեկն է, որ կարող էինք առաջարկել համայնքների կանանց՝ խթանելու իրենց ակտիվությունն ու մասնակցությունը համայնքներում, ինչպես նաև հնարավորություն տալ նրանց բարձրացնելու իրենց ճանաչելիությունը և ներգրավելու հնարավորինս շատ մարդկանց, ովքեր կհետաքրքրվեն և կտեղեկանան տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությամբ։ Մենք արդեն տարիներ շարունակ համագործակցում ենք ՄԱԶԾ հետ և ձեռք ձեռքի համատեղ իրականացնում կանանց առաջնորդության ծրագիրը: Մենք նաև շատ ուրախ ենք, որ կարողանում ենք աջակցել մեր գործընկեր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ խթանելու կանանց ներգրավվածությունը տեղական մակարդակում»։ 

    Միջոցառման հաջորդ մասում ՀԿ Կենտրոնի կողմից ներկայացվեցին ծրագրի ընթացքում արձանագրված արդյունքները, ապա ցուցադրվեցին կանանց առաջնորդության մասին պատմող հոլովակները, որտեղ շահառու կանայք պատմում էին իրենց փորձառության ու անցած ճանապարհի մասին։ 

    Ծրագրի շրջնակներում նախագծերն իրականացվել են ՀՀ ութ՝ Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի ամենատարբեր համայնքներում ու բնակավայրերում։ Այս մեկ տարվա ընթացքում իրականացվել է 31 նախագիծ. հիմնական ուղղությունները եղել են որոշումների կայացման գործընթացներին քաղաքացիների մասնակցության խթանումը, կանանց հզորացումը և ներգրավվածության խթանումը, մասնակցային հետազոտությունների միջոցով բնակիչների կարիքների բացահայտումն ու տարեկան աշխատանքային պլանների մեջ ներառումը և այլն։ Կանանց առաջնորդած 31 փոքր ծրագրերի շրջանակներում ընդհանուր առմամբ կազմակերպվել է 230-ից ավելի միջոցառում, որոնց մասնակիցների թիվը գերազանցում է 2,200-ը։ 

    Ծրագրի շրջանակներում ՀԿ Կենտրոնի կողմից կազմակերպվել է հարավից հյուսիս փորձի փոխանակման ուսումնական այց, որի շրջանակներում ծրագրի շահառու կանայք այցելել են տարբեր համայնքներ, որտեղ ծանոթացել են իրականացված ծրագրերին, հանդիպումներ են ունեցել ՏԻՄ և ՔՀԿ ներկայացուցիչների հետ, ովքեր կիսվել են իրենց փորձառությամբ կանանց ներգրավման և համայնքային զարգացման հարցերով։ 

    Փորձի փոխանակման մեկ այլ նորարար մոդելի՝ «Բիզնես ճաշերի» միջոցով էլ շահառու կանայք և տարբեր ոլորտներում հաջողությունների հասած կանայք հնարավորություն էին ստանում ոչ ֆորմալ միջավայրում կիսվելու իրենց հաջողության պատմություններով, դժվարություններով ու լուծման տարբերակներով։ Այս հանդիպումներն առավել ոգևորիչ էին նոր-նոր քաղաքական ակտիվություն ցուցաբերող ավագանու կին անդամների համար, ովքեր նշում էին, որ նման ձևաչափերը հնարավորություն են տալիս հասկանալու, որ կանայք միայնակ չեն, իրենց աջակցում ու ապրումակցում են այլ՝ իրենց նման այդ ճանապարհն անցած կանայք։ Այս ձևաչափով կազմակերպվել է վեց հանդիպում ՀՀ տարբեր համայնքներում։ 

    Ֆորումի շրջանակներում հինգ թեմատիկ ուղղություններով շուրջ 50 ՏԻՄ ներկայացուցիչներ և ոլորտի հետաքրքրված անձիք քննարկել են համայնքներում կանանց առաջնորդության, համամասնական ընտրակարգի, գենդերազգայուն քաղաքականության և մասնակցային կառավարման հարցերը։ Ֆորումի արդյունքում մասնակիցների առաջարկությամբ ստեղծվել է առցանց հարթակ, որտեղ նրանք կշարունակեն քննարկել կանանց մասնակցությանն ու տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցերը։ 

    Լրահոս

    img
    2026-06-11
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՏԿԵՆ ոլորտային հատկացումներն ու ծրագրերը
    img
    2026-06-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպում է ունեցել ISA-ի գլխավոր տնօրեն Աշիշ Կհանայի հետ
    img
    2026-06-11
    ԵՐԵՎԱՆ-ՍԵՎԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԿԱՅԾԱԿԻ ՀԱՐՎԱԾԻՑ ԿԱՄՈՒՐՋ Է ՓԼՈՒԶՎԵԼ
    img
    2026-06-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակին
    img
    2026-06-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու պաշտոնական բացման արարողությանը
    img
    2026-05-29
    Հերքում «Հետք»-ի «Երբ հանրային կարծիքը կարևոր չէ, կամ ինչպես շրջանցել բնապահպանական փորձաքննությունը» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
    img
    2026-05-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը մասնակցել է Knowledge Series: Financing Secure Energy Systems խորագրով միջոցառմանը
    img
    2026-05-11
    Հերքում «Հետք»-ի «ՄԼ մայնինգ»-ի սեփականատերն ուզում է շահագործել Ազատեկի ոսկու հանքը. նոր զարգացումներ հանքավայրի շուրջ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պարգևատրվել է Պատվո լեգիոնի շքանշանով
    img
    2026-05-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-06
    Համայնքների միավորման 3 նոր ծրագիր կիրականացվի. ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ԱԺ-ում ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթը
    img
    2026-05-05
    Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև տեղի է ունեցել համատեղ հռչակագրի ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողություն
    img
    2026-04-30
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն մասնակցել է «ՀՀ-ում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
    img
    2026-04-26
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացված ծրագրերին
    img
    2026-04-23
    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Իսակովի պողոտայում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին
    img
    2026-04-22
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագածոտնի և Շիրակի մարզեր
    img
    2026-04-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի արտահերթ նիստին
    img
    2026-04-21
    Տեղի է ունեցել 2026 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-19
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ավտոերթով ազդարարվեց Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային հատվածի բացումը
    img
    2026-04-18
    Բուհերի ուսանողների համար Սյունիքի մարզ ճանաչողական այց էր կազմակերպել
    img
    2026-04-17
    ՀՀ Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոցի աշակերտները ճանաչողական այցով ՀՀ ՏԿԵ նախարարությունում էին
    img
    2026-04-16
    Ոլորտային վերապատրաստումը՝ համայնքային կառավարման բարելավման միջոց
    img
    2026-04-16
    ՏԿԵ նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) համատեղ կազմակերպմամբ անցկացվում են «Hard talk» քննարկումները
    img
    2026-04-15
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Նայլ Շիեյրինին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

    Տեսնել բոլորը