logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

coatOfArms
    • Հայ
    • Eng
    • Рус

    Հերքում «Հետք»-ի «ՄԼ մայնինգ»-ի սեփականատերն ուզում է շահագործել Ազատեկի ոսկու հանքը. նոր զարգացումներ հանքավայրի շուրջ» վերտառությամբ նյութի վերաբերյալ

    ՀԵՐՔՈՒՄ Հերքում «Հետք»-ի ՄԼ մայնինգ»-ի սեփականատերն ուզում է շահագործել Ազատեկի ոսկու հանքը. նոր զարգացումներ հանքավայրի շուրջ» վերտառությամբ նյութի վերաբերյալ։

    Այն բացահայտ ապատեղեկատվություն և մանիպուլյացիայի օրինակ է։

    Պնդումը, թե ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում երկրաբանական ուսումնասիրություն առանց փորձաքննության, բացարձակ չէ և չի բխում օրենսդրության համակարգային մեկնաբանությունից։ Օրենսդրությունը տարբերակում է երկրաբանական ուսումնասիրության առանձին փուլեր և տեսակներ, որոնցից ոչ բոլորն են ենթակա նախնական բնապահպանական փորձաքննության։ Փորձաքննության պարտադիր պահանջը վերաբերում է միայն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերին։ Աուրում Միներալս» ՍՊ ընկերությունը դիմում է ներկայացրել ՀՀ ՏԿԵ նախարարություն՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի պաշարների վերագնահատման աշխատանքների իրականացման համար՝ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու խնդրանքով, որը ամբողջովին համապատասխանել է ՏԿԵ նախարարի 2022 թվականի ապրիլի 13-ի «Երկրաբանական ուսումնասիրության ծրագրին ներկայացվող նվազագույն պահանջները սահմանելու մասին» թիվ 9-Ն հրամանի պահանջներին: ՀՀ ՏԿԵ նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 2976-Ա հրամանի համաձայն՝ «Աուրում Միներալս» ՍՊ ընկերությանը 3 (երեք) տարի ժամկետով տրամադրվել է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թիվ ԵՀԹ-29/437 թույլտվություն: 

    ՀՀ ՏԿԵ նախարարի վերոնշյալ հրամանն ընդունվել է տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավանորմերի՝ Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի, Շրջակա միջավայրի վրա ազդեցության և գնահատման մասին ՀՀ օրենքի համապատասխան դրույթների պահանջների պահպանմամբ: ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի համաձայն՝ երկրաբանական ուսումնասիրություններր՝ ընդերքի երկրաբանական աշխատանքների համալիր, որի նպատակն է ուսումնասիրել երկրակեղևի կառուցվածքը, ապարների առաջացման պայմանները, արտածին երկրաբանական պրոցեսները, հրաբխային գործունեությունը, ինչպես նաև հայտնաբերել ու գնահատել կամ վերագնահատել օգտակար հանածոների պաշարները։ Իսկ նույն հոդվածի 6-րդ ենթակետի համաձայն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը իրավունք է տալիս ընդերքի որոշակի տեղամասում իրականացնելու երկրաբանական ուսումնասիրություններ օգտակար հանածոների հայտնաբերման, հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարների վերագնահատման համար։ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 36-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցված կամ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն ստացած երկրաբանական ուսումնասիրության ծրագրի՝ երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործումն արգելվում է: Օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասում նշված է, որ առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցված կամ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն ստացած՝ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ծրագրի՝ երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործումն արգելվում է: Վերոնշյալ իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը կարող է տրամադրել օգտակար հանածոների պաշարների վերագնահատման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք մինչև 3 տարի ժամկետով, ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունը կարող է իրականացվել՝ կախված իրականացվող գործունեությունից և նախատեսվող գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա ազդեցություններից, կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն ստացած շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն ստացած կամ լիազոր մարմնի հետ համաձայնեցված ծրագրի առկայության դեպքում։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 4-րդ հոդված 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ փորձաքննություն` հիմնադրույթային փաստաթղթի նախագծի և ՌԷԳ հաշվետվության կամ նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթի և ՇՄԱԳ հաշվետվության ուսումնասիրության, գնահատման և վերլուծության արդյունքով հիմնադրույթային փաստաթղթի նախագծին և ՌԷԳ հաշվետվությանը համապատասխան կամ նախագծային փաստաթղթին և ՇՄԱԳ հաշվետվությանը համապատասխան նախատեսվող գործունեության վերաբերյալ դրական կամ բացասական պետական փորձաքննական եզրակացություն տալու գործընթաց։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ «նախատեսվող գործունեություն՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող ուսումնասիրություն, արտադրություն, կառուցում, շահագործում, վերակառուցում, ընդլայնում, տեխնիկական և տեխնոլոգիական վերազինում, վերապրոֆիլավորում, կոնսերվացում, տեղափոխում, լուծարում, փակում», իսկ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ «շրջակա միջավայրի վրա ազդեցություն՝ հիմնադրութային փաստաթղթի գործողության կամ նախատեսվող գործունեության իրականացման հետևանքով շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա հնարավոր փոփոխությունները»։ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փորձաքննության նպատակն է հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության՝ նախագծային փաստաթղթին և ՇՄԱԳ հաշվետվությանը համապատասխան իրականացման արդյունքով շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների կանխատեսումը, կանխարգելումը, նվազեցումը կամ բացառումը, ամբողջական, գումարային և գիտականորեն հիմնավորված գնահատումը։ Վերոնշյալ իրավանորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ փորձաքննություն էությունը, բովանդակությունը և նպատակն է՝ նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների կանխատեսումը, կանխարգելումը, նվազեցումը կամ բացառումը, ամբողջական, գումարային և գիտականորեն հիմնավորված գնահատումը: «ԱՈՒՐՈՒՄ ՄԻՆԵՐԱԼՍ» ՍՊ ընկերության կողմից ներկայացվել է օգտակար հանածոյի պաշարների վերագնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագիր, որով նախատեսվում է փաստաթղթերի հիման վրա կատարել վերագնահատման աշխատանքներ: «ԱՈՒՐՈՒՄ ՄԻՆԵՐԱԼՍ» ՍՊ ընկերությունը ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի պաշարների վերագնահատման աշխատանքների իրականացման համար՝ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումին կցել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գրությունը, համաձայն որի՝ օգտակար հանածոների պաշարների վերագնահատումը, որը իրականացվելու է միայն աշխատանոցային աշխատանքներով, ենթակա չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության և գնահատման փորձաքննության։ 

    ՀՀ ՏԿԵ նախարարությունը Շրջակա միջավայրի նախարարություն հարցում է ուղարկել՝ խնդրելով հայտնել նախարարության դիրքորոշումը՝ արդյոք օգտակար հանածոյի պաշարների վերագնահատման աշխատանքները ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության, որի ի պատասխան Շրջակա միջավայրի նախարարությունը կրկին հաստատել է իր դիրքորոշումը: 

    ՀՀ ՏԿԵ նախարարության կողմից հրավիրված վարչական լսման ընթացքում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները վերահաստատել են Շրջակա միջավայրի նախարարության դիրքորոշումը՝ պնդելով Ընկերության կողմից իրականացվող գործունեությունը որևէ ազդեցություն չունի և չի էլ կարող ունենալ շրջակա միջավայրի բաղադրիչների վրա, ուստի տվյալ գործունեությունը չի կարող ենթակա լինել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և ոչ էլ՝ փորձաքննության: 

    Հիմք ընդունելով այն հանգամանքները, որ ներկայացված երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը լիազոր մարմնի՝ ՀՀ ՏԿԵ նախարարության հետ համաձայնեցված է, իսկ Պետական փորձաքննական եզրակացություն տրամադրելու լիազորությամբ օժտված մարմնի՝ Շրջակա միջավայրի նախարարության, ինչպես նաև նախատեսվող գործունեությունների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն իրականացնող մարմնի՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի դիրքորոշումների համաձայն՝ գործունեության տվյալ տեսակը ենթակա չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության, Օրենսգրքի 36-րդ հոդվածի 4-րդ մասով և 39-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման արգելք առկա չէ, միաժամանակ պահպանված են երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումին և կից փաստաթղթերին Օրենսգրքով ներկայացված պահանջները, Ընկերության կողմից ներկայացված դիմումը ենթակա էր բավարարման։ Լրագրողի այն պնդմանը, որ «խորհրդային տարիներին` 1980- ականների սկզբին, նոր ուսումնասիրություններ չեն կատարվել, հետևաբար, հնարավոր չէ այդ տարածքում սենյակային պայմաններում պաշարներ ուսումնասիրել» չեն համապատասխանում իրականությանը։ ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի պաշարները վերջին անգամ երկրաբանական ուսումնասիրության արդյունքների հիման վրա վերահաստատվել են 1997թ դեկտեմբերի 16-ի թիվ 36 արձանագրությամբ։ 

    2007թ ներկայացվել է պաշարների վերագնահատման հաշվետվություն, որը ենթակվել է փորձաքննության և ՀՀ բնապահպանության նախարարության օգտակար հանածոներ պաշարներ գործակալության պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի կողմից 2008թ մայիսի 23-ի թիվ 320 արձանագրությամբ որոշել է մինչև հանքավայրի տնտեսական և ռեսուրսային ներուժի ամբողջական գնահատումը իրականացնել հանրապետական հաշվեկշռում փոփոխություն չկատարել՝ 1997թ հաստատված պաշարները թողնելով անփոփոխ։ 

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021թ դեկտեմբերի 3-ի թիվ 2368-Ա հրամանով հաստատվել է հանքավայրի ստորգետնյա եղանակով շահագործման կոնդիցիաների պարամետրերի տեխնիկատնտեսական հիմնավորմամբ հաշվետվությունը։ Հաշվի առնելով վերն նշվածը ՀՀ ՏԿԵ նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 2976-Ա հրամանի համաձայն՝ «Աուրում Միներալս» ՍՊ ընկերությանը տրամադրվել է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն: 

    Ավելին՝ հայտնում ենք, որ ՏԿԵ նախարարությունը նախկինում պաշարների վերագնահատման նպատակով նման թույլտվություններ նույնպես տրամադրել է: 

    Լրահոս

    img
    2026-05-11
    Հերքում «Հետք»-ի «ՄԼ մայնինգ»-ի սեփականատերն ուզում է շահագործել Ազատեկի ոսկու հանքը. նոր զարգացումներ հանքավայրի շուրջ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պարգևատրվել է Պատվո լեգիոնի շքանշանով
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-06
    Համայնքների միավորման 3 նոր ծրագիր կիրականացվի. ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ԱԺ-ում ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթը
    img
    2026-05-05
    Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև տեղի է ունեցել համատեղ հռչակագրի ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողություն
    img
    2026-04-30
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն մասնակցել է «ՀՀ-ում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-26
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացված ծրագրերին
    img
    2026-04-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Իսակովի պողոտայում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին
    img
    2026-04-23
    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-22
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագածոտնի և Շիրակի մարզեր
    img
    2026-04-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի արտահերթ նիստին
    img
    2026-04-21
    Տեղի է ունեցել 2026 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-19
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ավտոերթով ազդարարվեց Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային հատվածի բացումը
    img
    2026-04-18
    Բուհերի ուսանողների համար Սյունիքի մարզ ճանաչողական այց էր կազմակերպել
    img
    2026-04-17
    ՀՀ Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոցի աշակերտները ճանաչողական այցով ՀՀ ՏԿԵ նախարարությունում էին
    img
    2026-04-16
    Ոլորտային վերապատրաստումը՝ համայնքային կառավարման բարելավման միջոց
    img
    2026-04-16
    ՏԿԵ նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) համատեղ կազմակերպմամբ անցկացվում են «Hard talk» քննարկումները
    img
    2026-04-15
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Նայլ Շիեյրինին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փակման միջոցառմանը
    img
    2026-04-14
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի և Արարատի մարզեր
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության էերգետիկայի նախարարի տեղակալ Այրիդաս Դաուկշասի հետ
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է Կանաչ կլիմայի հիմնադրամի առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-09
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարին
    img
    2026-04-08
    Հերքում «Հրապարակ» օրաթերթի «Զարթոնքի կամրջի ասֆալտը մեկ տարի էլ չդիմացավ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-04-08
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2026-04-08
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ

    Տեսնել բոլորը