ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի հետ ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակի հետ։
Մինչև օգոստոսի 10-ը նախատեսվում է նաև մնացած տրանսպորտային միջոցների մատակարարումն ու միասնական երթուղային ցանցի գործարկումը:
Բոլոր նորություններըԿիսվել







