ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Բրյուսելում անցկացվող «Կապակցվածության օրակարգի հարթակ»-ի առաջին հանդիպման շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները։ Երկուստեք կարևորվել է երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ապաշրջափակման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանն ուղղված աշխատանքները։
Անդրադարձ է կատարվել նաև Անիի կամրջի վերականգնման աշխատանքներին։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Բոլոր նորություններըԿիսվել
