ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն մասնակցել է «ՀՀ-ում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ մասնակցել է «Հայաստանում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը։
Ծրագիրն իրականացնում է մասնակցային կառավարման գործընթացի շրջանակներում ՀՀ Կառավարությունը՝ Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությամբ։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է խթանել երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում՝ ներառյալ մասնակցային բյուջետավորումը և քաղաքացիական մասնակցության այլ մեխանիզմները: Նախարարն ուրախությամբ արձանագրել է, որ ծրագիրն ավելի մեծ արձագանք է գտել, քան ակնկալվում էր։
Միջոցառման ժամանակ նախարար Խուդաթյանը պատասխանել է համայնքային ծառայությունների, կարողությունների բարձրացման և ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված մի շարք հարցերի։




