Հրատարակվել է «Տեղական զարգացման հիմնադրամ․ պատումներ Հայաստանի համայնքներից» գրքույկը
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ հրատարակվել է «Տեղական զարգացման հիմնադրամ․ պատումներ Հայաստանի համայնքներից» գրքույկը, որը ներկայացնում է Հայաստանի տարբեր համայնքներում իրականացված զարգացման ծրագրերը, դրանց արդյունքներն ու համայնքների հաջողության պատմությունները։ Հրատարակությունն ամփոփում է Տեղական զարգացման հիմնադրամի շրջանակում կյանքի կոչված նախաձեռնությունները, որոնք նպաստել են համայնքային ենթակառուցվածքների բարելավմանը, տեղական տնտեսության խթանմանը, բնակչության կենսապայմանների զարգացմանը և համայնքային կյանքի ակտիվացմանը։
Գրքույկը նպատակ ունի ներկայացնել իրականացված ծրագրերի ազդեցությունը մարդկանց առօրյայի վրա և ընդգծել համայնքների զարգացման գործում համագործակցության կարևորությունը։ Այն հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով։ Հասանելի է ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ հղումով` https://h1.nu/1rEqP:
«Տեղական զարգացման հիմնադրամն» իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ)-ի կողմից՝ Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների ֆինանսավորմամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։



