ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու պաշտոնական բացման արարողությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վրաստանի Ախալքալաք քաղաքում մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու ամբողջական գործարկման պաշտոնական բացման արարողությանը։ Բացման խոսքով հանդես է եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն և Ադրբեջանի Թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։ Նախարար Դավիթ Խուդաթյանը կարճ շփումներ է ունեցել գործընկեր նախարարների հետ։
Բոլոր նորություններըԿիսվել





