ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՏԿԵՆ ոլորտային հատկացումներն ու ծրագրերը
ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Այսօրվա նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՏԿԵՆ ոլորտային հատկացումներն ու ծրագրերը՝ 2025 թվականի կտրվածքով:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համար հաշվետու տարում 21 ծրագրերի 135 միջոցառման իրականացման նպատակով նախատեսվել է 343.8 մլրդ դրամ, որից ծախսային ծրագրերով՝ 318.1 մլրդ դրամ: 25.7 մլրդ դրամը դեֆիցիտի ֆինանսավորման մեջ ներառված ծրագրերով է ստացվել:
Հատկացված գումարներից փաստացի ծախսվել է 318.1 մլրդ դրամը, որից ծախսային ծրագրերով՝ 293.5 մլրդ դրամ, իսկ 24.6 մլրդ դրամը՝ դեֆիցիտի ֆինանսավորման մեջ ներառված ծրագրերով: Կատարողականը 2025 թվականի ճշտված բյուջեի նկատմամբ կազմել 92.3 տոկոս, իսկ տարեսկզբին հաստատված բյուջեի նկատմամբ՝ 101.8 տոկոս: Նախարարությունը հաշվետու տարում փաստացի 27.3 մլրդ դրամով կամ 9.4 տոկոսային կետով ավելի է ծախսել նախորդ տարվա համեմատ:
2025 թվականին նախարարության ծախսած գումարներից ավելի քան 117.2 մլրդ դրամը եղել են կապիտալ բնույթի ծախսերը:
Նախարարը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ոլորտային ծախսային ուղղությունների մանրամասներին, կատարված աշխատանքներին:




