ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի ժ/պ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է IFC-ի էներգետիկայի և ենթակառուցվածքների հոսքային կառավարիչ Կամիլա Ռոդրիգեզի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) պատվիրակությանը՝ էներգետիկայի և ենթակառուցվածքների հոսքային կառավարիչ Կամիլա Ռոդրիգեզի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցության հեռանկարները և ոլորտները։
ՏԿԵ նախարարի տեղակալը ներկայացրել է մի քանի ուղղություններ, որտեղ կարևորվում է բարեփոխումների իրականացումը և մասնավոր հատվածի հետ համագործակցության խորացումը։
Բոլոր նորություններըԿիսվել