ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մուհամմադ Ալ-Շեյխլիին
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մուհամմադ Ալ-Շեյխլիին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցությանը, դրա հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր։
Նարեկ Ապիտոնյանը կարևորել է Հայաստանի և Իրաքի զարգացող հարաբերությունները և հույս է հայտնել, որ էներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցության դինամիկան կբարելավվի և նոր հնարավորություններ կընձեռնվեն:
Բոլոր նորություններըԿիսվել




