ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ներկա է գտնվել Բալահովիտ բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացմանը
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, ՏԿԵՆ նախարարին տեղակալ Ավետիք Դարբինյանի, Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ ներկա է գտնվել Աբովյան համայնքի Բալահովիտ բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացմանը։
Բնակավայրը վերջին 30 տարվա ընթացքում մանկապարտեզ չի ունեցել և այսօր 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզն իր դռները բացեց բնակավայրի փոքրիկների համար։
Այն կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, Կառավարություն և համայնքի համաֆինանսավորմամբ, ընդհանուր 180 մլն դրամ արժեքով։
Նախարարը շնորհավորել է ներկաներին մանկապարտեզի բացման առիթով և ընդգծել, որ նախակրթարանները մեր կրթական օղակի ամենակարևոր բաղադրիչներից մեկն են, և հենց այդ պատճառով Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում մանկապարտեզների շենքային պայմաններին, կահավորմանը և կառավարմանը։ «Մեր երեխաները լավագույնին են արժանի»,- ասել է նա նախարարը։










