ՀՀ ՏԿԵՆ-ում համագործակցության հուշագիր է կնքվել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Հայաստանի Հանրապետության լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության» միջև համագործակցության հուշագիր է կնքվել։
Հուշագիրն ստորագրել են ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը և «Հայաստանի Հանրապետության լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության» նախագահ Էդուարդ Փահլևանյանը։
Համագործակցության հուշագրի ստորագրման նպատակն է խթանել հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտում սոցիալական գործընկերության զարգացումը, նպաստել ոլորտի աշխատողների աշխատանքի և սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության ապահովմանը, խթանել շրջակա միջավայրի պահպանության և էկոլոգիական անվտանգության ապահովման միջոցառումների իրականացումը, զարգացնել ՀՀ ՏԿԵ նախարարության, ընդերքօգտագործող կազմակերպությունների և աշխատողների միջև համագործակցության արդյունավետ մեխանիզմները։