ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը Էներգետիկի օրվա առիթով
Հարգելի՛ էներգետիկներ
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Էներգետիկի մասնագիտական օրվա առթիվ։ Ձեր պատասխանատու և նվիրված աշխատանքն առանցքային նշանակություն ունի երկրի կայուն զարգացման, տնտեսական առաջընթացի և յուրաքանչյուր քաղաքացու առօրյա բարեկեցության համար։ Էներգետիկ համակարգի անխափան գործունեությունը պահանջում է բարձր մասնագիտական պատրաստվածություն, ճշգրտություն և շարունակական զարգացում։
Այս աշխատանքի արդյունքում է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր տարածաշրջանի այն երկիրն է, որը չունի էլեկտրաէներգիայի պակաս: Ավելին՝ Հայաստանն էլեկտրաէներգիա արտահանող երկիր է։ Այս օրը ևս մեկ առիթ է գնահատելու ձեր ներդրումը Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդման, ոլորտի արդիականացման և նորարարական լուծումների ներդրման գործում։ Մաղթում եմ ձեզ առողջություն, անվտանգ աշխատանք, մասնագիտական նոր հաջողություններ և շարունակական զարգացում՝ ի բարօրություն մեր երկրի։ Շնորհակալություն ձեր կարևոր առաքելության և կատարած աշխատանքի համար։

