ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Հայաստանի Համայնքների միության վարչության նիստին
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Հայաստանի Համայնքների միության վարչության նիստին։
Օրակարգային առաջին հարցով 6 ամիս ժամկետով միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նախարարը շնորհավորել է պարոն Ավինյանին և վստահություն է հայտնել, որ նրա գլխավորությամբ Համայնքների Միությունը լավագույնս և արդյունավետ կկառավարվի։
Միությունը կդառնա այնպիսի կառույցը, որը ակտիվ դերակատարություն կունենա թե համայնքների կյանքում, թե միջազգային գործընկերների հետ փոխհարաբերություններում։
Նիստի երկրորդ հատվածում քննարկում է ծավալվել մինչև տարեվերջ Միության գործունեության առաջնահերթությունների ու գերակայությունների վերաբերյալ։
Բոլոր նորություններըԿիսվել








