ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Մատեո Ռիվելլինիի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Արևելյան պետական հատվածի ընդլայնման և ԵՄ հարևանության վարկային գործառնությունների բաժնի ղեկավար Մատեո Ռիվելլինիի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ ԵՆԲ-ն առանցքային գործընկեր է ենթակառուցվածքային խոշոր ծրագրերի իրականացման գործընթացում և համագործակցությունն առանցքային է Հայաստանի համար։
Նախարարը պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու առկա համագործակցության շրջանակը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային, ճանապարհաշինության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերը։
Բոլոր նորություններըԿիսվել




