logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    Հանդիսավոր կերպով նշվել է Տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակը

    Այսօր հանդիսավոր կերպով նշվեց Տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կառավարության մի շարք անդամներ, այլ պետական պաշտոնյաներ, ՀՀ տասը մարզպետները և բոլոր համայքապետերը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, միջազգային և հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։ 

    Միջոցառմանը բացման ելույթով հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նախարարը նախ շնորհավորել է ներկաներին և խոսել ՏԻՄ համակարգի կայացման և առաջիկայում սպասվող անելիքների մասին․«Մենք շարունակելու ենք աշխատել համայնքային ունակությունները բարելավելու, կարողությունները հզորացնելու ուղղությամբ: Ներդրվում են նորարարական ծրագրեր, տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաներ, մշտական աշխատանք է տարվոււմ կառավարման էլեկտրոնային համակարգերի կիրառության ընդլայնման ուղղությամբ, ինչը կապահովի ՏԻՄ-երի կողմից մատուցող հանրային ծառայությունների որակի բարելավում և հասանելիության ընդլայնում»,-նշել է Սանոսյանը։ 

    Տեսաուղերձով ներկաներին է դիմել նաև Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Մաթյո Մորին։ Նա մասնավորապես խոսել է Հայաստանում ժողովրդավարության կայացման կարևորության մասին․«Այսօրվա առիթով մենք պետք է ողջունենք այն նշանակալի ջանքերը, որ Հայաստանը ներդրել է Տեղական ինքնակառավարման կայացած համակարգ ունենալու գործում։ Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարության և լավ կառավարումը խթանելու գործում ոգևորիչ է, ինչն արտացոլված է 2001 թվականին Եվրոպայի խորհրդին անդամակցելու Ձեր որոշման մեջ», -ասել է Մորին։ 

    Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ամենամեծ համայնքի՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Երևանի քաղաքապետը նշել է, որ հաջողությամբ ինքնակառավարվելու համար մենք պետք է ունենանք բավարար ներուժ և կարողություններ՝ արդյունավետորեն օգտագործելու մեր ռեսուրսները և արձագանքելու նոր մարտահրավերներին․«Սա ենթադրում է շարունակական կրթություն, վերապատրաստում, ժամանակակից գործիքներ ու մեթոդներ, ինչպիսին է արհեստական բանականության հետ գրագետ աշխատանքը, ինչը կարող է փոխարինել 100-ավոր խորհրդակցությունների ժամեր: Այս ամենն է, որ թույլ կտա իրականացնել արդյունավետ կառավարում»,-ընդգծել է Ավինյանը։

     Եզրափակիչ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն իր հերթին արձանագրել է, որ Տեղական ինքնակառավարման համակարգը կայացած է, բայց դեռ շատ անելիքներ կան։ Փաշինյանը կարևորել է ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների հարցը, որոնք չմիավորման պարագայում դուրս են մնում համաչափ զարգացումից, սահմանափակ բյուջեի պարագայում չեն կարողանում խոշոր ծրագրեր իրականացնել։ Վարչապետը կարևորել է նաև տեղական ինքնակառավարման մարմիններում բարեփոխումների օրակարգի շարունակականությունը սոցիալ-հոգեբանական իմաստով․ «Քաղաքացին պետք է ճանաչի այն մեխանիզմները, որի գործարկման միջոցով տեղի են ունենում կամ տեղի չեն ունենում այն փոփոխությունները, որոնք ինքն ակնկալում է»,- ասել է Վարչապետը և ընդգծել համայնքի բնակիչների համար «համայնք» հասկացությունն ավելի պարզ և ընկալելի դարձնելու կարևորությունը։ 

    Ըստ Վարչապետի՝ և՛ «համայնք», և՛ «պետություն» հասկացությունները կոլեկտիվ ջանքի արդյունքում կյանքը բարելավելու գործիքներ են․ «Այս համատեքստում, շատ է խոսվում ապակենտրոնացման մասին, մեծ հաշվով՝ խոսքը լիազորությունների և իշխանության ապակենտրոնացման մասին է: Եվ քաղաքական իմաստով պետք է արձանագրենք, որ մենք այդ որոշումը՝ ամենակարևոր որոշումներից մեկը, որն իմիջիայլոց դե ֆակտո որոշում է, կայացրել ենք, և այդ որոշումը հետևյալն է, որ առաջինը՝ դե յուրե որոշումը, որ համամասնական ընտրակարգով է տեղի ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, և երկրորդը՝ դե ֆակտո ընտրությունները չեն կեղծվում, և քաղաքացիները ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո ընտրում են իրենց համայնքը, իրենց ավագանուն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: 

    Միջոցառման ավարտին մի շարք համայնքներ տարբեր անվանակարգերում խրախուսվել են ՀՀ ՏԿԵ նախարարի շնորհակալագրով։

    Լրահոս

    img
    2024-11-18
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
    img
    2024-11-15
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հոբելյանական «90-ամյա գերազանցություն» խորագրով միջոցառմանը
    img
    2024-11-15
    Տեղի է ունենում «Էներգիտակ համայնքներ» տարեկան հանդիպումը
    img
    2024-11-15
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2024-11-14
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն Արմավիրի մարզում ծանոթացել է մասնակցային բյուջետավորման պիլոտային ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների ընթացքին
    img
    2024-11-12
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին
    img
    2024-11-11
    Հանդիսավոր կերպով նշվել է Տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակը
    img
    2024-11-08
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է Արմավիրի մարզ՝ դիտարկելու պետական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը
    img
    2024-11-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2024-11-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանն ու Քրիստինե Ղալեչյանն ընդունել են Իրանի վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներին
    img
    2024-11-05
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ՏԿԵՆ-ի 2025թ․ ծրագրերի համար նախատեսված ֆինանսական միջոցները
    img
    2024-11-05
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է է ՄԹ առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին
    img
    2024-11-05
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
    img
    2024-11-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ ՏԿԵ նախարարին կից ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը
    img
    2024-11-01
    Կայացել է ՀՀ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը
    img
    2024-10-29
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի գնահատման առաքելության թիմի ներկայացուցիչներին
    img
    2024-10-29
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Ֆրանսիայի գյուղական համայնքների միության նախագահ Միշել Ֆուռնիեի գլխավորած պատվիրակությանը
    img
    2024-10-24
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի ԴեաԼոԳ ծրագրի ներկայացուցիչներին
    img
    2024-10-24
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին
    img
    2024-10-18
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Վերականգման վարկերի բանկի պատվիրակությանը
    img
    2024-10-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին
    img
    2024-10-16
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին
    img
    2024-10-16
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել փոխմարզպետների հետ խորհրդակցություն՝ սուբվենցիոն ծրագրերի քննարկման վերաբերյալ
    img
    2024-10-16
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին
    img
    2024-10-15
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ
    img
    2024-10-15
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը գործուղվել է Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ)
    img
    2024-10-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրեն Վարդան Չիլինգարյանին
    img
    2024-10-09
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ
    img
    2024-10-04
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալներ Հակոբ Վարդանյանը և Քրիստինե Ղալեչյանը մասնակցել են ՀՀ-ԵՄ էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի 8-րդ նիստին
    img
    2024-10-01
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը

    Տեսնել բոլորը