logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

coatOfArms
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Նախարարն իր հերժեշտի խոսքում մասնավորապես ասել է 

    «Հարգելի գործընկերներ, սիրելի բարեկամներ 

    Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր աշխատանքից ազատման դիմում եմ գրել և թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։ Իմ պաշտոնավարման 3-ից ավել տարիները լի էին բազմաթիվ մարտահրավերներով։ Բացի բուն աշխատանքը՝ գրեթե ամենօրյա ռեժիմով բախվել ենք չնախատեսված, չպլանավորված և հրատապ լուծում պահանջող խնդիրների։ Նոր ճանապարհների կառուցում, ԼՂ-ից բռնի տեղահանում, ջրհեղեղ։ Եվ սա միայն ամենախոշոր մարտահրավերներն եմ թվարկում։ 

    Չի եղել աշխատաքային շաբաթ, որ որևէ մարզում չլինեմ։ Անձամբ հետևել եմ համայնքային կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերին, նոր ենթակառուցվածքների կառուցման և բարեկարգման գործընթացներին՝ լինի դա ենթակայան, ջրագիծ, ճանապարհ, մանկապարտեզի շինարարություն և այլն։ Այս շարքը կարելի է շատ երկար թվարկել։ Կառավարության ջանքերով, համատեղ ու թիմային աշխատանքի արդյունքում պատվով հաղթահարել և լուծել ենք առաջ եկած խնդիրները։ Վստահաբար շատ խնդիրներ դեռ լուծում են պահանջում, դեռ շատ անելիքներ կան թեկուզ միայն վերը թվարկված մարտահրավերների ուղղությամբ։ 

    Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և հնարավորության համար, փոխվարչապետերին, գործընկեր նախարարներին, վարչապետի աշխատակազմին, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներին, ենթակա մարմիններին, մարզպետներին, ՏԻՄ ղեկավարներին, միջազգային ու տեղական գործընկերներին և իմ մեծ թիմին՝ ՏԿԵՆ աշխատակազմին, առանց որոնց անհնար էր այս մեծ ծավալի աշխատանքն իրականություն դարձնել։ 

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների համակարգը շատ բարդ է, աշխատանքի ծավալը՝ ահռելի։ 

    Այս 3 տարիների ընթացքում աշխատել եմ ուժերի գերլարումով՝ ի նպաստ մեր պետության և ժողովրդի։ 

    Լիահույս եմ, որ նախարարության համակարգման ներքո գտնվող կարևորագույն ոլորտներն այսուհետ էլ կկառավարվեն նույնքան սրտացավորեն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։ Հետևում թողնում եմ կատարված հսկայածավալ աշխատանք, ուստի հեռանում եմ հանգիստ և խաղաղ»։

    Լրահոս

    img
    2026-06-29
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ունդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանում մշտական ներկայացուցչի տեղակալին
    img
    2026-06-27
    Տեղի է ունեցել Քաջարանի թունելի շինարարության մեկնարկի պաշտոնական արարողությունը
    img
    2026-06-26
    ՀՀ ՏԿԵ ԵՎ ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «LEAPFROG GEO» 3D ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
    img
    2026-06-26
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան
    img
    2026-06-25
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը
    img
    2026-06-24
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մասնակցել է ԵՄ նախաձեռնած «Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկին նվիրված միջոցառմանը
    img
    2026-06-24
    Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և ՀՀ ՏԿԵ նախարարությունը համատեղ մտադրությունների մասին նամակներ են ստորագրել
    img
    2026-06-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ
    img
    2026-06-22
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ
    img
    2026-06-22
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը հանդիպել է ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ
    img
    2026-06-22
    Միջհամայնքային համագործակցության զարգացման և օրենսդրական բարեփոխումների հնարավորությունները․ Աշխատաժողով Դիլիջանում
    img
    2026-06-18
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության օդանավի դիմավորման արարողությանը
    img
    2026-06-17
    Համայնքների միավորման երեք նոր ծրագիր կիրականացվի
    img
    2026-06-15
    Հրատարակվել է «Տեղական զարգացման հիմնադրամ․ պատումներ Հայաստանի համայնքներից» գրքույկը
    img
    2026-06-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը մասնակցել է Միջազգային արևային դաշինքի Եվրոպայի և այլ երկրների տարածաշրջանային կոմիտեի յոթերորդ լիագումար նիստին
    img
    2026-06-12
    ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է կայծակի հարվածից փլուզված կամուրջի հատված
    img
    2026-06-11
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՏԿԵՆ ոլորտային հատկացումներն ու ծրագրերը
    img
    2026-06-11
    ԵՐԵՎԱՆ-ՍԵՎԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԿԱՅԾԱԿԻ ՀԱՐՎԱԾԻՑ ԿԱՄՈՒՐՋ Է ՓԼՈՒԶՎԵԼ
    img
    2026-06-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպում է ունեցել ISA-ի գլխավոր տնօրեն Աշիշ Կհանայի հետ
    img
    2026-06-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակին
    img
    2026-06-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու պաշտոնական բացման արարողությանը
    img
    2026-05-29
    Հերքում «Հետք»-ի «Երբ հանրային կարծիքը կարևոր չէ, կամ ինչպես շրջանցել բնապահպանական փորձաքննությունը» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
    img
    2026-05-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը մասնակցել է Knowledge Series: Financing Secure Energy Systems խորագրով միջոցառմանը
    img
    2026-05-11
    Հերքում «Հետք»-ի «ՄԼ մայնինգ»-ի սեփականատերն ուզում է շահագործել Ազատեկի ոսկու հանքը. նոր զարգացումներ հանքավայրի շուրջ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պարգևատրվել է Պատվո լեգիոնի շքանշանով
    img
    2026-05-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-06
    Համայնքների միավորման 3 նոր ծրագիր կիրականացվի. ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ԱԺ-ում ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթը
    img
    2026-05-05
    Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև տեղի է ունեցել համատեղ հռչակագրի ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողություն

    Տեսնել բոլորը