ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է է ՄԹ առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Միացյալ Թագավորության առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
Հանդիպում-քննարկման ժամանակ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պատասխանել է լրագրողներին հուզող հարցերին։
Նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, խոսելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տնտեսական բաղադրիչի մասին, շեշտել է, որ ծրագրի իրագործումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի բոլոր երկրների համար։
Անդրադառնալով նախագծի ներդրումային բաղադրիչին՝ Արմեն Սիմոնյանը շեշտել է, որ իրականացվել են որոշ ուսումնասիրություններ այդ ուղղությամբ, և այս պահին աշխատանքները շարունակվում են։
ՄԹ առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները Արմեն Սիմոնյանին հարցեր են ուղղել նաև ենթակառուցվածքների կառուցման և վերագործարկման թեմաներով: