logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է «Սևան Ստարտափ Սամմիթի 2024»-ի՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտին նվիրված պանելային քննարկմանը

     ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է «Սևան Ստարտափ Սամմիթի 2024»-ի պանելային քննարկումներից մեկին, որը նվիրված էր վերականգնվող էներգետիկայի ոլորտին։ 

    Պանելային քննարկմանը մասնակցում էր նաև նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։ 

    Նախարարը նախ ողջունել է «Սևան Ստարտափ Սամմիթի 2024»-ի կազմակերպիչներին՝ հերթական անգամ բավականին մեծ ծավալի, բազմաշերտ, բազմաոլորտ միջոցառում կազմակերպելու համար. «Ուրախալի է, որ ամեն տարի և՛ թեմաները և՛ մասնակիցների քանակն ավելանում է։ Ուրախ եմ, որ սամմիթի շրջանակներում կազմակերպվել են էներգետիկ ուղղության մի շարք քննարկումներ, որոնք և՛ առկա իրավիճակի և՛ մեր անելիքների հետ կապված չափազանց օգտակար են։ Այն, ինչ քննարկում ենք մեր էներգետիկ ոլորտում չափազանց կարևոր, առօրեական է և մեր հիմնական ու կարևոր ուղղություններից մեկն է»,-ասել է նախարարը։ 

     Սանոսյանն ընդգծել է, որ վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղղությամբ Հայաստանի խթանող քաղաքականության, ինչպես նաև էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացված մոդելի ներդրման արդյունքում ՀՀ–ում վերջին տարիներին մեծացել են վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները, մասնավորապես՝ արևային կայաններից արտադրությունը վերջին 5 տարվա ընթացքում ընդհանուր արտադրության ծավալի մեջ գրեթե զրոյից հասել է շուրջ 13%-ի. «Թվերը խոսում են այն մասին, որ մեր կողմից իրականացվող քաղաքականությունը խրախուսող է։ Եթե 5-6 տարի հետ գնանք, ապա զրոյական վիճակից այժմ մեր էներգետիկ հաշվեկշռում արևային էներգետիկայի մասնաբաժինը մոտ 13 տոկոսի է հասել, ինչն իհարկե ողջունելի է, բայց մյուս կողմից ծավալներով այնքան շատ է, որ քննարկելու, մտորելու, նորմատիվային իրավական կարգավորումներ մտցնելու կարիք ունենք»,-ասել է նախարարը և նկատել, որ մեծ պահանջարկ է վայելում նաև 2022 թվականի հունիսի 1-ից մեկնարկած «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը»:

     Այսօրվա դրությամբ այդ ծրագրից օգտվում է շուրջ 13000 շահառու։ Տրամադրվել է շուրջ 30 մլրդ դրամի վարկ, իսկ պետական բյուջեից ծրագրի մեկնարկից մինչ հուլիսի 1-ը տրամադրվել է 1.8 մլրդ դրամ, որը մինչև տարեվերջ կհասնի շուրջ 2.5 մլրդ-ի։ 

    Պանելային քննարկումից հետո նախարարը շրջայց է կատարել նաև «Սևան Ստարտափ Սամմիթի 2024»-ի տաղավարներով, ծանոթացել պայմաններին, զրուցել կազմակերպիչների ու մասնակիցների հետ:

    Լրահոս

    img
    2025-11-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Եվրոպայի Խորհրդի քարտուղարության Ծրագրերի համակարգման տնօրինության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-11-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը` տեղական ինքնակառավարման օրվա առիթով
    img
    2025-11-10
    Էջմիածնում բացվել է թիվ 6 «Արևիկ» մսուր-մանկապարտեզի մասնաշենքը
    img
    2025-11-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկա Է գտնվել ռուսական ցորենով բեռնված գնացքի ժամանմանը
    img
    2025-10-31
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ԱԺ-ում ներկայացրել է 2026 թվականի նախարարության և մարզպետների աշխատակազմերի բյուջեների պլանավորումը
    img
    2025-10-31
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության նորանշանակ ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-10-31
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն հանդիպել է ԵՄ ԱԳԵԾ և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության համատեղ պատվիրակության հետ
    img
    2025-10-31
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն աշխատանքային այցով Կանադայում էր
    img
    2025-10-30
    Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է 21 ծրագրային հայտ
    img
    2025-10-30
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունն է անցկացրել
    img
    2025-10-30
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակությանը
    img
    2025-10-27
    Պարզաբանում
    img
    2025-10-24
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2025-10-22
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյաը շրջայց է կատարել Գեղակերտ-Ծաղկալանջ-Արագած-Աղավնատուն ճանապարհի շինհրապարակում
    img
    2025-10-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Ավստրիական գործարար պատվիրակությանը
    img
    2025-10-20
    Վերապատրաստումը՝ համայնքային կառավարման բարելավման միջոց
    img
    2025-10-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր
    img
    2025-10-18
    ՀՀ ՏԿԵՆ-ում, «Աստանա» դիվանագիտական ակումբի հետ համագործակցությամբ, անցկացվել է ամփոփիչ կլոր-սեղան քննարկում
    img
    2025-10-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խմբի հերթական նիստը
    img
    2025-10-13
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին
    img
    2025-10-08
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Մադրիդում մասնակցել է OGP 9-րդ համաշխարհային գագաթնաժողովին
    img
    2025-10-05
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր
    img
    2025-10-03
    Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ երկարությամբ նոր կառուցված ճանապարհահատվածը հանձնվել է շահագործման
    img
    2025-10-03
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025»-ի բացման արարողությանը
    img
    2025-10-01
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է «Mohamed bin Zayed Water Initiative» հիմնադրամի գործադիր տնօրեն Այեշա Ալ Աթիկիի հետ
    img
    2025-10-01
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է «Կապակցված ազգեր. տրանսպորտի և ենթակառուցվածքների դերը կայուն զարգացման մեջ» խորագրով պանելային քննարկմանը
    img
    2025-10-01
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԱՄԷ Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարի հետ
    img
    2025-09-26
    Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․ հանդիպմանը մասնակցել է նաև ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը
    img
    2025-09-26
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը Արմավիր քաղաքում անցկացրել է քննարկում սուբվենցիոն կարգում կատարված փոփոխությունների վերաբերյալ
    img
    2025-09-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին

    Տեսնել բոլորը