
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Շիրակի մարզպետի աշխատակազմում մարզպետի, մարզի համայնքների ղեկավարների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ոլորտային ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։
Քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները, սուբվենցիաների կատարողականները, շինարարական աշխատանքների որակի բարելավմանը վերաբերող հարցեր։