ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։
ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանի, Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Առնակ Ավետիսյանի և համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի հետ նախարարը շրջայց է կատարել Համալիրում, ծանոթացել շենքային պայմաններին, այս պահին առկա խնդիրներին, իրականացվող աշխատանքներին։
Համալիրի տնօրենը ներկայացրել է առաջիկա ծրագրերը և անելիքները։
Բոլոր նորություններըԿիսվել