ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Ջրվեժ բնակավայրից դեպի Գառնի ձգվող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքը
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել և դիտարկել է Ջրվեժ բնակավայրից դեպի Գառնի ձգվող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքը։ 14.7կմ հիմնանորոգվող ճանապարհը սկսվում է Ջրվեժ բնակավայրից։ Շինաշխատանքների շրջանակում նորոգվում է Ջրվեժի տրանսպորտային հանգույցը։
Աշխատանքներ են տարվում տրանսպորտային հանգույցի կամրջի վրա։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, ՏԿԵՆ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանի, Ջրվեժի համայնքապետի հետ տեղում քննարկվել են ճանապարհահատվածում իրականացվող աշխատանքները, խնդրահարույց հատվածները, այցելել են նաև տրանսպորտային հանգույցի կամրջի վրա, որտեղ ևս աշխատանքներ են տարվում։
Նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ։ Մասնավորապես՝ աշխատանքներն ավարտել առավելագույն սեղմ ժամկետներում՝ կազմել աշխատանքների կատարման արագացված գրաֆիկ, շարժվել ըստ գրաֆիկի։