ՀՀ ՏԿԵ նախարարության նախաձեռնությամբ նախատեսվում է իրականացնել ՀՀ մարզերի 700 համայնքային ծառայողների և տեղական ինքնակառավարման մարմինների 300 ներկայացուցիչների վերապատրաստում
Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ մարզերի համայնքների համայնքային ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելու, ինչպես նաև կարողությունները զարգացնելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից 2025 թվականին նախատեսվում է իրականացնել ՀՀ մարզերի 700 համայնքային ծառայողների և տեղական ինքնակառավարման մարմինների 300 ներկայացուցիչների վերապատրաստում։
Համայնքային ծառայողների վերապատրաստումը մեկնարկել է սույն թվականի մայիսի 13-ին։ Կազմակերպված դասընթացին մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզի թվով 49 և ՀՀ Լոռու մարզի թվով 25 համայնքային ծառայողներ: Հունիսի 2-ից 11-ը կիրականացվի Վարդենիսի և Ստեփանավանի համայնքապետարանների թվով 50 համայնքային ծառայողների վերապատարաստումը։
2025 թվականի մայիսի 19-ին մեկնարկել է ՀՀ Լոռու մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների վերապատրաստումը։ Մայիսի 19-ից 21-ը կազմակերպված դասընթացին մասնակցել են Սպիտակ համայնքի ղեկավարը, համայնքի ղեկավարի տեղակալն ու ավագանու անդամները:
Հունիսի 4-ից 6-ը կանցկացվի ՀՀ Գեղարքունիքի մարզի թվով 25 տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների վերապատրաստումը։




