ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Երևանյան երկխոսություն» 2025 միջազգային ֆորումի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Երևանյան երկխոսություն» 2025 միջազգային ֆորումի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ։
Քննարկվել է ՏԿԵՆ-ՄԱԿ ԵՏՀ համագործակցության պորտֆելը՝ հատկապես շեշտադրելով տրանսպորտի, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում փոխգործակցությունը։
Կարևորվել է հատկապես ՄԱԿ ԵՏՀ-ի հետ տրանսպորտային և ճանապարհային անվտանգության խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Քննարկվել են կարևոր հանքանյութերի, հանքարդյունաբերության թվայնացման, ընդերքօգտագործման սոցիալական և բնապահպանական բաղադրիչի ապահովման հետ կապված հարցեր։
Մոլչանն առաջարկել է դիտարկել Հայաստանում ՄԱԿ ԵՏՀ-ի համար ավանդույթ դարձած «Hard talks»-ի անցկացումը էներգետիկայի թեմայով։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդեն ձևավորված համագործակցությունը վերը նշված ուղղություններով, ինչպես նաև դիտարկել էներգետիկայի թեմայով «Hard talks»-ը Հայաստանում հյուրընկալելու հնարավորությունը։




